Լրահոս

12.08.2009 11:03


Էտաու թայֆունի զոհերի թիվը Ճապոնիայում հասել է 15–ի

Ճապոնական գլխավոր կղզու՝ Հոնսյուի արևմտյան շրջաններում վերջին երեք օրերին Էտաու թայֆունից առաջացած հորդառատ անձրևների և սողանքների զոհերի թիվը հասել է 15-ի, 12 մարդ համարվում է անհետ կորած։ Ամենաշատը վնասվել է Սայե փոքր քաղաքը։ Այնտեղ 12 բնակիչ է զոհվել, ևս 12-ն անհետ կորել են։ Փրկարարները չեն բացառում, որ հնարավոր է՝ նրանց գետի ափերից դուրս եկած ջրերը քշած-տարած լինեն։ Արևածագին 400 ոստիկաններից և զինվորականներից բաղկացած փրկարարները սկսել են որոնողական աշխատանքները։ Աղետի հետևանքով առաջացած հեղեղներն ու ցեխը մի քանի հազ. բնակելի տուն են խորտակել, մոտ տասնյակ հազ. մարդ մինչև հիմա ժամանակավոր կացարաններում է։ Լրջորեն վնասվել են նաև մի շարք ավտոճանապարհներ։

Ըստ «ИТАР-ТАСС»-ի

 

Այս խորագրի վերջին նյութերը