Կարծիք

03.03.2014 15:58


Մարտի 1-ի հանրահավաքում ընթերցվեց Ազատիչի քաղաքական մահախոսականի նախնական տեքստը

Մարտի 1-ի հանրահավաքում ընթերցվեց Ազատիչի քաղաքական մահախոսականի նախնական տեքստը

Մարտի 1-ի հանրահավաքում Տեր-Պետրոսյանի հնչեցրած այն կարծիքը, թե Գագիկ Ծառուկյանն Իվանիշվիլիից ինչով է պակաս, լրջորեն անհանգստացրել է Բաղրամյան 26-ին առընթեր լրատվամիջոցներն, բարձր պաշտոնյա համացանցային ակտիվիստներին, իշխանական բլոգերներին ու կարևոր պոստեր զբաղեցնող կեղծ պրոֆիլներին: Թեպետ պատճառը հասկանալի է, ու կարելի է ըմբռնումով մոտենալ՝ հողը փախնում է նրանց ոտքերի տակից, բայց մի՞թե նրանք անգամ իրենց գերհզոր լրատվական ու համացանցային ռեսուրսով կարող են ազդել հասարակական կարծիքի վրա: Վստահաբար՝ ո՛չ: Իհարկե, ոչ իշխանական ուժերի այս համախմբումով սկիզբ է դրվում Ս.Սարգսյանի վարչակարգի տապալման գործընթացին, ու արդեն արդյունք չի տալիս «բաժանիր, որ տիրես» դոկտրինը: Այլևս իրար հետ չի կարողանում կռվեցնել հանրային մարդկանց ու քաղաքական ուժերին, քանի որ սպառվել են «մուտիլովկաների» իր բոլոր ռեսուրսները: Եվ, բացի այդ, գայթակղել նույնպես չի կարողանում, քանի որ էլ ռեսուրս չի թողել՝ իր դեմ դուրս եկող ամեն մեկին ինչ-որ բան տալու համար: Արդեն երկիրը մեջ-մեջ են արել, էլ փող ու պաշտոն չի մնացել, ո՞ւմ բաժինը տան: Իսկի պետբյուջեի անհրաժեշտ գումարները չեն կարողանում հավաքել, ի՞նչ ռեսուրսով ընդդիմախոսներին գայթակղեն, երբ Ս.Սարգսյանն արդեն հաջողությամբ ստանձնել է «կաղ բադիկի» իր բարդ ու պատասխանատու գործի կատարումը: Համ էլ՝ ում կարողացել, արդեն առել են։ Այլևս ծախվող չկա։

Իսկ վախեցնելն էլ արդեն արդյունք չի տալիս, քանի որ այս պայմանները տեսած մարդկանց էլ ինչո՞վ վախեցնես: Պատահական չէ, որ, երբ մի որոշ ժամանակ առաջ խոսում էին սպասվող աշխարհի վերջի մասին, ողջ մարդկությունը սարսափած էր, իսկ հայերը հետաքրքությամբ սպասում էին, որ տեսնեն աշխարհի վերջն է ավելի սարսափելի՞, թե՞ իրենց ներկա վիճակը: Ավելի ճիշտ նաև ցանկանում էին աշխարհի վերջը գա այս վիճակի վերջը տա, գուցե դրանից հետո մի բան փոխվի մեր երկրում:
Եվ երբ Սերժ Սարգսյանը 10 զոհերի ու ավերածությունների գնով գահ բարձրացավ 2008-ին, իսկ 2013-ին, եթե Րաֆֆի Հովհաննիսյանն էլ չմասնակցեր ընտրություններին, ու այն արդար անցներ, Ազատիչն անգամ էպոսագետին կպարտվեր՝ այնքան մեծ է հասարակական ատելությունը նրա հանդեպ, իհարկե այդքանից հետո ինքը վախենալու բան ունի՝ ոչ իշխանական ուժերի այս համախմբումից: Առավելևս՝ Տեր-Պետրոսյան-Ծառուկյան գործընկերությունից, քանի որ դրանով այդ երկու գործիչներն իրենց ստորագրությունն են դնում Ս.Սարգսյանի քաղաքական մահախոսականի տակ: Այնպես որ, շուտով գործի կանցնեն նաև Ազատիչի քաղաքական գերեզմանափորները, որոնք, անշուշտ, կլինեն իրեն ներկայիս թիմի կարկառուն ներկայացուցչները, որոնք գերագույն հաճույքով կանեն դա, որպեսզի հաջորդ իշխանութունից գոնե թեյավճար ստացողի կարգավիճակ ձեռք բերեն: Ախր տուն են պահում չէ՞:

Արմեն Հարությունյան

Աղբյուրը՝ https://www.facebook.com/profile.php?id=100007853887323&ref=ts&fref=ts

Այս խորագրի վերջին նյութերը