Մեկնաբանություն

03.03.2014 15:12


Մեխից կախելու ժամանակը

Մեխից կախելու ժամանակը

Ես կարող եմ հասկանալ պորտուգալացի ֆուտբոլիստ Ֆիգուին, ով վաղուց խաղակոշիկները պետք է մեխից կախեր, բայց շարունակում էր վազվզել խաղադաշտում։ Կամ Պուգաչովային, ով վաղուց երգելու փոխարեն արտասանում է, բայց շարունակում է բեմ բարձրանալ։ Նրանք ժամանակին հաջողված էին, սիրում էին իրենց գործը, դրա վարպետն էին։

Բայց ես չեմ կարող հասկանալ մարդկանց, ովքեր իրենց տեղում չեն, անընդհատ ձախողվում են ու անընդունելի են բացարձակ մեծամասնության կողմից ու շարունակում են համառորեն մնալ...

Ո՞րն է աթոռից կառչած մնալու իմաստը։ Որ հարստանա՞ք։ Էհ, հարուստ եք։

Իշխանությունը շոյում է ձեր փառասիրությո՞ւնը։ Դա խաբկանք է. Յանուկովիչը վկա։

Հայաստանի իշխանությունը չի տեսնում, չի լսում, չի հասկանում։ Հայաստանի իշխանությունը կույր է։ Իսկ կույրը քեզ երբեք շնորհակալություն չի ասի հայելու համար։ Երբ մարդն իր տեղում չէ, դա վատ է։ Հասկանալի է, թե ինչքան վատ է, երբ երկրի ղեկավարն իր տեղում չէ։

Մի խոսքով, Հայաստանի իշխանությունների համար խաղակոշիկներն ու մնացած ամեն ինչը մեխից կախելու ժամանակն է։ Դուք համառորեն դա չեք հասկանում։ Փոխարենը՝ ձեր նեղ շրջապատն է սկսում տեսնել իրականությունը. ավելին՝ խոսակցությունները, թե «царь не настоящий», դուրս են գալիս կուլիսներից ու նեղ շրջապատից... Դա արդեն լավ է, բայց ոչ ձեզ համար։

Վախթանգ Մարգարյան

Այս խորագրի վերջին նյութերը