Լրահոս

12.08.2009 11:03


Ռաբբիներն ինքնաթիռից հմայելով՝ Իսրայելը պաշտպանում են A/H1N1 գրիպից

Մոտ 50 ռաբբի ինքնաթիռով թռել է Իսրայելի վրայով՝ փորձելով կանխել A/H1N1 գրիպի տարածումը։ 2000 մարդու վարակած և 5 իսրայելացու կյանք խլած վարակի դեմ հուդայականության մոգական ճյուղերից մեկի՝ Կաբբալայի հետևորդները կրոնական արարողության համար օգտագործվող կոտոշից արձակած ձայներ և հատուկ աղոթքներ են արտաբերել։

«Մեր թռիչքի նպատակը համաճարակի կանխումն է, որպեսզի մարդիկ դրանից այլևս չմահանան։ Մենք համոզված ենք, որ աղոթքի շնորհիվ վտանգն արդեն կանխվել է»,- ասել է ռաբբիներից մեկը։

Փոխարենը իսրայելցի բժիշկներն իրենց կանխատեսումներում այդքան էլ լավատես չեն։ Նրանք զգուշացնում են, որ գրիպով վարակվելու վտանգը սպառնում է 7,5 միլիոնանոց բնակչության մեկ քառորդին, իսկ մահացածների թիվը կարող է հասնել 700-ի։

Ռաբբիններն արդեն երրորդ անգամ են դիմում հրեական պետության պաշտպանության նման միջոցին։ Առաջին անգամ նրանք Իսրայելի վրայով թռել են 1991թ., երբ Իրաքի առաջնորդ Սադամ Հուսեյնը տասնյակ բալիստիկ հռթիռներ էր արձակել այնտեղ։ Երկրորդ անգամ նման թռիչք է իրականացվել 1996թ., երբ երկրին պաղեստինյան ահաբեկչությունների ալիքն էր համակել։

Ըստ «Ռիա Նովոստի»-ի

Այս խորագրի վերջին նյութերը