Լրահոս

12.08.2009 10:37


Շվեդիայի ԱԳՆ–ն բողոք է ներկայացրել Իրանին դեսպանատան աշխատակիցների նկատմամբ դատական գործընթացներ սկսելու համար

Ինչպես տեղեկացրել է Շվեդիայի արտգործնախարար Կարլ Բիլդտը, Շվեդիայի ԱԳՆ-ն հրավիրել է թագավորությունում Իրանի դեսպանին՝ այնտեղ արտասահմանցի քաղաքացիների և իրանական ընդդիմության ներկայացուցիչների զանգվածային ձերբակալությունների վերաբերյալ բողոք հայտնելու, ինչպես նաև Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի դեսպանատների աշխատակիցների նկատմամբ հետաքննություն վարելու համար։ 

Նա նաև նշել է, որ այդ բնագավառում չի բացառում նաև այլ միջոցների ձեռնարկումը։ Նա հայտնել է, որ հաջորդ քայլերը կձեռնարկվեն ԵՄ-ի մյուս 26 անդամների հետ խորհրդատվությունից հետո՝ չպարզաբանելով, թե ինչպիսին կարող են լինել հետագա քայլերը։

Ըստ «ИТАР-ТАСС»-ի

 

Այս խորագրի վերջին նյութերը