Ուկրաինայի Գլխավոր դատախազությունը նոր քրեական գործ է հարուցել Վիկտոր Յանուկովիչի նկատմամբ։ Այս մասին, «ԻՏԱՌ–ՏԱՍՍ»–ի փոխանցմամբ, հայտարարել է գլխավոր դատախազի լիազորությունները կատարող Օլեգ Մախնիցկին Ուկրաինայի հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում։
«Ռոստովում Յանուկովիչի ելույթից հետո որոշում է ընդունվել նոր քրեական գործ հարուցել Ուկրաինայում սահմանադրական կարգը տապալելու փորձի ու կոչերի համար»,–նշել է Մախնիցկին։ Պատճառ է հանդիսացել Ուկրաինայի ժողովրդական պատգամավոր Վալերիա Կարպունցովայի հայտարարությունը, որը կարծում է, որ Յանուկովիչի արած և լրատվամիջոցների տարածած հայտարարությունները, ինչպես նաև փետրվարի 27-ի հրամանագիրը պարունակում են նման հանցագործության հատկանիշներ։
Յանուկովիչի նկատմամբ նոր քրեական գործ է հարուցվել