Աշխարհ

03.03.2014 11:42


Մերկելը զանգել է Պուտինին, այնուհետև Օբամային

Մերկելը զանգել է Պուտինին, այնուհետև Օբամային

Մարտի 2–ի ուշ երեկոյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, նախապես ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, հեռախոսազրույց է ունեցել Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Անգելա Մերկելի հետ։ Այս մասին տեղեկանում ենք Կրեմլի պաշտոնական կայքից։

Մերկելն իր մտահոգությունն է հայտնել Ղրիմում և Ուկրաինայում զարգացող իրադարձությունների կապակցությամբ։ Ի պատասխան՝ Պուտինն ուշադրություն է հրավիրել ծայրահեղ ազգայնական ուժերի կողմից բռնության չդադարող սպառնալիքների վրա, որոնք վտանգում են Ռուսաստանի քաղաքացիների և ողջ ռուսալեզու ազգաբնակչության կյանքին և օրինական իրավունքներին։ Ընդգծվել է, որ Ռուսաստանի կողմից ձեռնարկված միջոցառումները միանգամայն համարժեք են ստեղծված արտակարգ իրավիճակին։

Պուտինն ու Մերկելը համաձայնություն են ձեռք բերել շարունակել խորհրդակցությունները, ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափով՝ աջակցելու Ուկրաինայում հասարակական–քաղաքական իրավիճակի կարգավորմանը։

Ի դեպ, «New York Times»–ի փոխանցմամբ էլ, Պուտինի հետ հեռախոսազրույցից հետո Մերկելը հեռախոսազրույց է ունեցել նաև ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ՝ կարծիք հայտնելով, որ Պուտինը կորցրել է կապը իրականության հետ:

«Նա այլ աշխարհում է գտնվում»,-իր տպավորություններով Օբամայի հետ է կիսվել Գերմանիայի կանցլերը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը