Լրահոս

03.03.2014 11:32


Մերի Մովսիսյան. «Գնացե՛ք Արտաշես Գեղամյանի մոտ դասերի»

Մերի Մովսիսյան. «Գնացե՛ք Արտաշես Գեղամյանի մոտ դասերի»

Մարտի 1-ին Ազատության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքը լուրջ մտահոգության առիթ է դարձել Բաղրամյան 26-ի համար։ Ասեմ ավելին՝ այն իր ազդեցությունն է ունեցել ոչ միայն Սերժ Սարգսյանի վրա, այլև «եվրոպամետ», բայց սերժատու կամակատարների։
Իշխանության «գեբելսյան» քարոզչամեքենայի «եվրոպամետ» հատվածը, հղում անելով Լևոն Տեր–Պետրոսյանի Մաքսային միության վերաբերյալ հետևյալ արտահայտությանը. «Մաքսային միությանը Հայաստանի անդամակցումն այլևս անշրջելի է», երեք օր է՝ արտակարգ ռեժիմով աշխատում է՝ մեղադրելով Տեր–Պետրոսյանին այդպիսի արտահայտության համար։ Այս երեք օրվա ընթացքում «ազատ», բայց սերժատու, «արևմտամետ», բայց սերժահպատակ հաճախորդներն ում ասես՝ հրաժարականը չպահանջեցին՝ Պուտինի, Տեր–Պետրասյանի, ԲՀԿ–ի ու նրա առաջնորդ Գագիկ Ծառուկյանի՝ բացի Սերժ Սարգսյանի հրաժարականից։
«Արևմտամետ» ու սերժատու ակտիվը երևի մոռացել է, կամ հիշելու հրաման չի եղել, թե ով է երկարատև քաղաքական անբարոյականությամբ զբաղվելուց հետո տարել գցել Հայաստանը Մաքսային միության գիրկը։ Բացի այդ, Լևոն Տեր–Պետրոսյանն իր ելույթում առանձին անրադարձել է Մաքսային միույթանը։ Նա նաև հստակ նշել է՝ ինչու է ստացվել այնպես, որ այսօր Մաքսային միությանը միանալն անշրջելի է։
Մաքսային միություն Հայաստանը տարավ Սերժ Սարգսյանը։ Ով մոռացել է, հիշեցնեմ, որ դա տեղի է ունեցել հերթական գիշերային որոշումից հետո՝ սեպտեմբերի երեքին, եթե կա ինչ–որ մեկը, ում հրաժարականը պետք է պահանջել, Սերժ Սարգսյանն է։
Դհոլության ասպարեզում մասնագիտանալու նպատակով խորհուրդ եմ տալիս «եվրոպամետ» ու սերժատու հաճախորդներին գնալ Արտաշես Գեղամյանի մոտ դասերի։ Աշխատանք եք անում, լավ կատարեք. իմանալով Սարգսյանի հոգեկերտվածքը՝ կարող եմ ասել, որ նա ոչ պրոֆեսիոնալ կամակատարներին փչացնում է ու հանձնում ճակատագրի դատին։
Հ. Գ. Մի գաղտնիք բացեմ՝ քաղաքականությունը սիրում է սկզբունքային ու գաղափարական դերակատարների։ Անսկզբունքայնությունը քաղաքականության մեջ անբարոյականության պես մի բան է։ Մնում է՝ սերժատու «արևմտամետները» որոշեն՝ ինչ են ուզում լինել այս կյանքում։

Մերի Մովսիսյան

Այս խորագրի վերջին նյութերը