Ինչպես հաղորդում է «Agence France-Presse»-ը, Կոստա-Ռիկայի նախագահ Օսկար Արիասը վարակվել է A/H1N1 վիրուսով (այսպես կոչված՝ խոզի գրիպով)։
Նախագահի եղբայրը՝ Ռոդրիգո Արիասը, որը նաև նախագահական աշխատակազմի ղեկավարն է, ասել է, որ 67-ամյա Արիասը իր նստավայրում է բժշկական օգնություն ստացել և մեկուսացված կմնա 7 օր։ Նրա խոսքերով, այնուամենյանիվ, նախագահը, ով նաև բրոնխիալ ասթմայով է հիվանդ, իր պարտավորությունները չի փոխանցի ուրիշին և կշարունակի աշխատել տանից։ Առողջապահական համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ օգոստոսի 7-ի դրությամբ Կոստա-Ռիկայում խոզի գրիպով վարակվել է 755 մարդ, որոնցից 25-ը մահացել են։
Կոստա–Ռիկայի նախագահը վարակվել է խոզի գրիպով