Ն. Զոհրաբյան. «ՀՀ ԱԺ–ի և Ուկրաինայի ԳՌ–ի միջև ստորագրված միջխորհրդարանական համագործակցության մասին հուշագիրը նպատակին չի ծառայում»
Օգոստոսի 11-ին ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ՆաիրաԶոհրաբյանն ընդունել է ՀՀ-ում Ուկրաինայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան ԱլեքսանդրԲոժկոյին:
Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների արտաքին քաղաքականության համար գերակահամարվող եվրոպական ինտեգրման, ինչպես նաև ԵՄ «Արևելյանգործընկերություն» ծրագրի շրջանակներում գործընկերության անդամ պետությունների միջև համագործակցությանն առնչվող հարցեր:
Անդրադառնալով ՎՈՒԱՄ կազմակերպության շրջանակներում որոշ հարցերում Ուկրաինայի որդեգրած դիրքորոշմանը՝ Ն. Զոհրաբյանը նշել է, որ դրանք մտահոգությունների տեղիք են տալիս։ Նա հույս է հայտնել, որ Հայաստանի համար գերակա հարցերում Ուկրաինան կդրսևորի շատ ավելի հավասարակշիռ դիրքորոշում։ Ն. Զոհրաբյանը համոզմունք է հայտնել, որ ցանկացած խնդիր և հարց հնարավոր է լուծել փոխադարձ քննարկումների միջոցով:
Նա նկատել է նաև, որ 2005 թվականին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի և Ուկրաինայի Գերագույն Ռադայի միջև ստորագրված միջխորհրդարանականհամագործակցությանմասինհուշագիրընպատակինչիծառայում՝ հավելելով, որանհրաժեշտ է քայլեր ձեռնարկել հուշագրում ամրագրված դրույթները կյանքի կոչելու համար՝ մասնավորապես միջազգային կառույցներում երկու երկրների խորհրդարանների պատվիրակությունների փոխգործակցության հարցերում:
Ն. Զոհրաբյան. «ՀՀ ԱԺ–ի և Ուկրաինայի ԳՌ–ի միջև ստորագրված միջխորհրդարանական համագործակցության մասին հուշագիրը նպատակին չի ծառայում»
Օգոստոսի 11-ին ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանն ընդունել է ՀՀ-ում Ուկրաինայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդր Բոժկոյին:
Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների արտաքին քաղաքականության համար գերակա համարվող եվրոպական ինտեգրման, ինչպես նաև ԵՄ «Արևելյան գործընկերություն» ծրագրի շրջանակներում գործընկերության անդամ պետությունների միջև համագործակցությանն առնչվող հարցեր:
Անդրադառնալով ՎՈՒԱՄ կազմակերպության շրջանակներում որոշ հարցերում Ուկրաինայի որդեգրած դիրքորոշմանը՝ Ն. Զոհրաբյանը նշել է, որ դրանք մտահոգությունների տեղիք են տալիս։ Նա հույս է հայտնել, որ Հայաստանի համար գերակա հարցերում Ուկրաինան կդրսևորի շատ ավելի հավասարակշիռ դիրքորոշում։ Ն. Զոհրաբյանը համոզմունք է հայտնել, որ ցանկացած խնդիր և հարց հնարավոր է լուծել փոխադարձ քննարկումների միջոցով:
Նա նկատել է նաև, որ 2005 թվականին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի և Ուկրաինայի Գերագույն Ռադայի միջև ստորագրված միջխորհրդարանական համագործակցության մասին հուշագիրը նպատակին չի ծառայում՝ հավելելով, որ անհրաժեշտ է քայլեր ձեռնարկել հուշագրում ամրագրված դրույթները կյանքի կոչելու համար՝ մասնավորապես միջազգային կառույցներում երկու երկրների խորհրդարանների պատվիրակությունների փոխգործակցության հարցերում: