Լրահոս

11.08.2009 19:06


Սահակաշվիլին Բրայզային պարգևատրել է շքանշանով

Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին, վրացական «Գրուզիա օնլայն» գործակալության հաղորդմամբ, «Ոսկե Գեղմ» շքանշանով է պարգևատրել Միացյալ Նահանգների փոխպետքարտուղարի օգնական Մեթյու Բրայզային: Պարգևատրման արարողության ընթացքում նախագահ Սահակաշվիլին հայտարարել է, թե Մեթյու Բրայզան շատ բան է արել Միացյալ Նահանգների և Վրաստանի միջև բարեկամությունն ամրապնդելու համար:

Հատկապես շնորհակալություն հայտնելով 2004թ.-ին Աջարիայում ծագած խնդիրը կարգավորելու համար՝ Միխեիլ Սահակաշվիլին ասել է.

«Այսօր Միացյալ Նահանգներն ու Վրաստանը հավասար իրավունքներ ունեցող գործընկերներ են, չնայած ոմանք ծիծաղում են, թե ինչպե՞ս կարող են գործընկերներ լինել այդքան մեծ երկիրն ու Վրաստանը: Բայց դա այդպես է, և նման հարաբերությունների հաստատմանը նպաստել է Մեթյու Բրայզան»։

Ըստ «Ազատություն» ռ/կ-ի

 

Այս խորագրի վերջին նյութերը