Կարծիք

01.03.2014 13:54


Գրիգոր Աթանեսյան

Գրիգոր Աթանեսյան

Ուրեմն, մինչև որ պատրաստվում էի տնից դուրս գալ ու շարժվել դեպի Ազատության հրապարակ` մասնակցելու Մարտի 1-ի հանրահավաքին, ասեցի՝ մի հատ մտնեմ համացանց, տեսնեմ, թե ինչ լուրեր կան: Ինձ համար մտա ու հետևյալ տողերն եմ կարդում. «Երբ երթի մասնակիցները «Ոչ Պուտինի կայսերապաշտությանը» կարգախոսներով հասան ՀՀ-ում Ռուսաստանի դեսպանատան մոտ, կանգ առան, և Դավիթ Շահնազարյանը դարձյալ բարձրախոսով կրկնեց իր` ավելի վաղ ասած մտքերն ու հավելեց. «Պուտինը, Ռոբերտ Քոչարյանի հետ միասին, մեղավոր է Երևանում 2008-ի մարտի 1-ին մարդկության դեմ կատարված հանցագործության համար: Պուտինը մեղավոր է Կիևում կատարված սպանությունների համար: Մենք քննադատում ենք Ուկրաինայի նկատմամբ Պուտինի ագրեսիան»»: Եվ ի՞նչ եք կարծում՝ ովքե՞ր են երթի առաջատար դեմքերը: Պատասխան` Դավիթ Շահնազարյանը, Արթուր Սաքունցը և այլն:
Հարգելինե՛րս, էս, փաստորեն, ըստ ձեզ, Սերժը մարտի 1-ի ողբերգության հետ ոչ մի կապ չունի, հա՞, այսպես ասած, «նիպրիչյոմ ա»: Դե, իհարկե, Սերժը չի զավթել ՀՀ նախագահի աթոռը, այլ Պուտինը երևի, չէ՞: Թե՞ դուք չգիտեք, որ արտակարգ դրության գործառույթները դրված էին կառավարության վրա, որն այն ժամանակ ղեկավարում էր վարչապետ Սերժ Սարգսյանը։ Էնպես որ, եթե դուք իսկապես ընդդիմադիր լինեիք ու անկեղծ, ապա միակ անունը, որը պետք է հնչեր ձեր բերաններից, դա Սերժ Սարգսյանի անունն է, քանի որ առաջին և գլխավոր պատասխանատուն էս գործում ինքն է:
Էնպես որ, ստում եք, տղե՛րք՝ դրանով իսկ ցույց տալով ձեր իրական` գեղամյանացված դեմքը:

Գրիգոր Աթանեսյան

Այս խորագրի վերջին նյութերը