Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն արձագանքել է Գագիկ Շամշյանի բողոքին
Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը դատապարտում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ կապված միջադեպը։
Գ. Շամշյանը «7օր»-ին ասել էր, որ Հայ ազգային կոնգրեսի վերջին մարզային այցելության ժամանակ «ՀՀՇ» վարչության նախագահ Արարատ Զուրաբյանըհայհոյել է իրեն և ցանկացել կոտրել իր լուսանկարչական սարքը։
«7օր»-ի հետ զրույցում Ա. Մելիքյանը հայտնել է, որ միջադեպի առնչությամբ Գ. Շամշյանը Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեին հաղորդում է տվել, որն անպայման կներառվի կոմիտեի տարեկան հաշվետվությունում։ Վերջինը կհրապարակվի հունվար-փետրվարի ամիսներին։
Նման պահվածքի դրդապատճառները ճշտելու համար Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն նաև նամակով դիմելու է Արարատ Զուրաբյանին։ Ա. Մելիքյանի խոսքերով՝ պատասխանը կարող է լինել պաշտոնական նամակի կամ էլ առանձնազրույցի ձևով.
-Չնայած այնտեղ բազմաթիվ լրագրողներ են եղել, և բոլորն ասում են, որ Արարատ Զուրաբյանն այդ միջադեպում իրեն իսկապես վատ է պահել, այդուամենայնիվ, մեզ հետաքրքիր է նաև նրա պաշտոնական պատասխանը,–ասել է Աշոտ Մելիքյանը։
Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն արձագանքել է Գագիկ Շամշյանի բողոքին
Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը դատապարտում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ կապված միջադեպը։
Գ. Շամշյանը «7օր»-ին ասել էր, որ Հայ ազգային կոնգրեսի վերջին մարզային այցելության ժամանակ «ՀՀՇ» վարչության նախագահ Արարատ Զուրաբյանը հայհոյել է իրեն և ցանկացել կոտրել իր լուսանկարչական սարքը։

7or.am