Բելի նկատմամբ հայոց նահապետ Հայկի տարած հաղթանակը՝ որպես ինքնության ծննդական, մեզ է ավանդել պատմահայր Խորենացին: 4501-ամյա այս ավանդությունը նորովի է վերածնվում հայոց նորօրյա հանրապետությունում: Մեկ տարի առաջ՝ օգոստոսի 11-ին և նրան նախորդող օրերին, «Սերունդ» հայապահպան հասարակական կազմակերպությունը հնչեցրեց հայոց առաջին հաղթանակի և ազգային ինքնության սկզբնավորման 4500-ամյակը նավասարդյան տոնակատարություններով նշելու և ազգային պետական տոնացույցում ամրագրելու անհրաժեշտության մասին և, որպես օրինակ, նախաձեռնեց միջոցառումների շարք: Վերջիններիս առանցքը ՀՀ Լոռու մարզի Հարթագյուղ համայնքի՝ սրբատեղիներով հայտնի Բագեր կոչվող վայրում ազգային ոգով միջոցառումների անցկացումն էր և Ազգային միասնության տաճարի հիմնարկեքի արարողությունը: Այս միջոցառումներից հետո հասարակական լայն քննարկումներ ծավալվեցին օգոստոսի 11-ի շուրջ, որի կարևորագույն ձեռքբերումներից մեկը միության կողմից ներկայացված և ՀՀ ԱԺ «ՀՅԴ» խմբակցության կողմից առաջարկված օրենքի նախագիծն էր օգոստոսի 11-ն ազգային ինքնության տոն հռչակելու մասին: Օրինագիծը, առանց դեմ ձայնի, նույնիսկ ոգևորությամբ ընդունվելով առաջին ընթերցմամբ, ցավոք, ցայսօր մնում է օրենք չդարձած:
Ուղիղ մեկ տարի անց՝ օգոստոսի 8-9-ին, նույն Բագեր սրբավայրում հավաքվեցին հայկյան հաղթանակի հավատավորները՝ որպես ավանդականության պահապաններ և կրկին միջոցառումների շարքով շարունակեցին 4501-ամյա ավանդույթը: Օգոստոսի 11-ին արդեն Հայկ նահապետի արձանի մոտ տեղի ունեցավ պսակադրության արարողություն:
Հուշարձանի մոտ արտասանած իր խոսքում «Սերունդ» ՀԿ նախագահ Հայկ Չոբանյանը նախ շնորհավորեց տոնի կապակցությամբ և կարևորեց մեր ինքնության առաջին դրսևորման՝ առաջին հաղթանակի օրն արժանավայել և ազգովին նշելու անհրաժեշտությունը: Իր խոսքում ԱԺ պատգամավոր Արծվիկ Մինասյանը հույս հայտնեց, որ ՀՀ ԱԺ-ն աշնանային նստաշրջանում, այնուամենայնիվ, կընդունի օգոստոսի 11-ը՝ որպես Ազգային ինքնության տոն, և հաջորդ օգոստոսին մենք արդեն պետականորեն կնշենք այդ կարևորագույն օրը:
Վ. Սարգսյանի անվան զինորական ակադեմիայի դասախոս, փոխգնդապետ Սուրեն Մարտիկյանը ներկաներին մատուցեց մեր բազմաթիվ փառավոր հաղթանակները, որոնք գրեթե մոռացության են մատնված, սակայն արժանի են նշվելու որպես հաղթանակի օրեր: Պատմության խորքերից վերհանելով մոտ երկու տասնյակ հաղթանակներ՝ 1994թ. հաղթությամբ պարտադրված զինադադարը վերջինս որակեց որպես նորօրյա հաղթությունների սկիզբ, որն արժանիորեն կնշվի 4500 տարի հետո, ինչպես մենք ենք նշում այսօր հայկյան հաղթանակը:
Պատմական գիտությունների թեկնածու Արտակ Մովսիսյանը ևս շնորհավորեց ներկաներին և նշեց, որ մենք այսօր մի երջանիկ և փառավոր օր ենք նշում, քանզի ուրիշ շատ ազգեր, եթե հորինում են իրենց պատմությունը և հեռավոր ժամանակներում փնտրում իրենց սկիզբն ազդարարող ինչ-որ (և հաճախ՝ կեղծ) պատառիկներ, ապա մենք այդպիսի խնդիր չունենք և պետք է միայն արժեվորենք մեր հաղթական անցյալը՝ որպես ուղեցույց ներկայի և ապագայի:
Հարթագյուղի դպրոցի տնօրենը կրկին անգամ կարևորեց Բագերում Ազգային միասնության տաճարի կառուցման անհրաժեշտությունը, որը կխորհրդանշի մեր սկիզբը և շարունակականությունը: Վերջում երգահան Արսեն Ղամբարյանը հնչեցրեց Դանիել Վարուժանի խոսքերով և իր երաժշտությամբ գրված «Նավասարդյան»-ը:
Առաջին հաղթանակը՝ 4501-ամյա ժառանգությամբ