Լրահոս

28.02.2014 13:32


Ղրիմի խորհրդարանը մտադիր է նոր կառավարություն ձևավորել

Ղրիմի խորհրդարանը մտադիր է նոր կառավարություն ձևավորել
Ղրիմի Գերագույն խորհրդի այսօրվա նիստում նախատեսվում է դիտարկել ինքնավար հանրապետության նախարարների խորհրդի կազմը։ Այս մասին «РИА Новости»–ին է հաղորդել Ղրիմի նախարարների խորհրդի մամուլի ծառայության ներկայացուցիչը։
«Օրակարգում դեռևս մեկ հարց է՝ կառավարության կազմը»,–ասել է մամլո ծառայության աշխատակիցը։
Նշենք, որ նախօրեին Ղրիմի Գերագույն խորհուրդն ազատել է վարչապետ Անատոլի Մոգիլևին, և «Ռուսական միասնություն» կուսակցության նախագահ է նշանակել Սերգեյ Ակսյոնովին։ Այժմ Ղրիմի Գերագույն խորհրդի նիստում քննարկվում է կառավարության կազմը։ Այս մասին տեղեկացնում է «РИА Новости»-ին։

Այս խորագրի վերջին նյութերը