Քաղաքական

28.02.2014 11:54


Աղվան Վարդանյան. «Oր օրի հանրության դժգոհությունն աճում է»

Աղվան Վարդանյան. «Oր օրի հանրության դժգոհությունն աճում է»

ԱԺ ավանդական ճեպազրույցների ժամանակ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանն այս քառօրյան եզակի է համարում։

–Կառավարությունը չհասցրեց նույնիսկ մեկ հարց ներկայացնել,–ընդգծել է նա։

Ինչ վերաբերում է 2008թ. մարտի 1-2–ի դեպքերին, որին ևս անդրադարձ եղավ քառօրյայում, Ա. Վարդանյանն անհրաժեշտ է համարում փակել դրանց քաղաքական էջը։

–Բայց զոհերի հարազատներին, տուժողներին պետք է փոխհատուցում հատկացնել։ Միակ բանը, որ բացահայտված չէ մարտի 1–ի հետ կապված, սպանության կոնկրետ պատասխանատուներն են։ Չեմ տեսնում նաև որևէ փաստարկ, որևէ հիմք այդ դեպքերի հետ կապված ՀՅԴ–ին մեղադրելու համար։ Կոալիցիայի մեջ լինելը չի նշանակում, որ մենք կոծկելու նպատակ ենք ունեցել,–ասել է նա։

Այս քառօրյայում ընդդիմության բարձրացրած հարցերի վերաբերյալ էլ Ա. Վարդանյանը նշել է, որ այսօր Հայաստանում բազմաթիվ խնդիրներ կան, և օր օրի հանրության դժգոհությունն աճում է.

–Իշխանություններն էլ դժգոհության նոր օջախներ են ստեղծում։ Ընդդիմության բոլոր առաջարկները միտված են դրանք լուծելուն։ Ասում ենք՝ նոր խնդիրներ մի՛ ստեղծեք։

Ու թեև հանրության դժգոհությունն աճում է, բայց Ա. Վարդանյանը զուտ սոցիալական հենքի վրա մեծ ցնցումներ Հայաստանում հնարավոր չի համարում։

–Մեր առանձնահատկությունն այն է, որ քանի դեռ սոցիալական խնդիրները չեն զուգակցվում ազգային խնդիրների հետ, նման ցնցումներ հնարավոր չեն,–նշել է նա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը