Լրահոս

28.02.2014 11:38


Ռ. Հակոբյան. «Ես Մայդանի մասին չեմ երազում»

Ռ. Հակոբյան. «Ես Մայդանի մասին չեմ երազում»

«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը դժվարանում է որևէ գնահատական տալ Ուկրաինայում տեղի ունեցած վերջին իրադարձություններին։

–Ուկրաինան բավականին ծանր իրավիճակում է հայտնվել։ Չեմ նախանձում ո՛չ Ուկրաինային, ո՛չ ուկրաինական ժողովրդին։ Ես Մայդանի մասին չեմ երազում։ Այն, որ ժողովուրդը ոտքի պիտի կանգնի իր իրավունքները պաշտպանելու համար, միանշանա՛կ է, բայց այնքան զոհեր, որ այնտեղ եղան, մեզ պետք չէ,–ասել է Ռ. Հակոբյանը՝ ավելացնելով, որ Ուկրաինայում տեղի ունեցածը կանդրադառնա հատկապես Արևելյան Եվրոպայի պետությունների քաղաքականության վրա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը