Գաղտնիք չէ, որ մեր Սահմանադրական դատարանն այս տարիների ընթացքում իրեն պարզապես խայտառակ է արել՝ բոլոր հնարավոր ու անհնարին միջոցներով: Իսկ վերջին տարիների նրա պահվածքն այլևս ոչ թե զայրույթ է առաջացնում, այլ խղճահարություն, երբ տեսնում ենք, որ նրա անդամների տեղն ավելի նեղ է անգամ ամենահասարակ քաղաքացու համեմատ, քանի որ գոնե վերջինս իր բողոքն ինչ-որ կերպ արտահայտում է, այս խեղճերը դա էլ չեն կարողանում անել: Ուղղակի հաշտվել են իրենց բաժին թուլափայի թիմաց լինել կամակատար ու յոլա են գնում:
Երբ Գագիկ Հարությունյանը երկարաշունչ որոշումներ է ընթերցում, որի սկիզբն արդեն ձանձրույթից սպանում է, մարդիկ, մեկ է, գիտեն, որ այդ 30 էջ ոչինչ չասող նախաբանի փոխարեն դատարանի նախագահը պետք է ընթերցի հետևյալը՝ հաշվի առնելով Սերժ Սարգսյանի համապատասխան հանձնարարականը և հիմք ընդունելով այն փաստական հանգամանքը, որ նա իր որոշումն այս գիշերվա ընթացքում չի փոխել, Սահմանադրական դատարանը որոշեց… Այն օրին ենք հասել, որ ժողովուրդն արդեն Սահմանադրական դատարանին անուն է կպցրել՝ Գագոյի դուքյան:
Հիմա ասացեք, խնդրեմ, այս օրերի զարգացումներից ի՞նչ կարելի է եզրակացնել՝ ընդդիմությունն ու քաղաքացիական ակտիվիստնե՞րն են արժեզրկում Սահմանադրական դատարանը, երբ կուտակային կենսաթոշակներին վերաբերող նրա որոշումը դրոշակ դարձրած բոլոր պետական մարմինների աչքն են մտցնում, թե՞ իշխանություններն են արժեզրկում՝ հանձնարարականներ իջեցնելով, թե, ինչ է, չգիտե՞ք, որ Սահմանարդական դատարանը ձևական է կասեցրել, մեկ է, դրական կարծիք է տալու, ու ստիպված եք լինելու 3 ամսվա գումարները միանվագ վճարել, ավելի լավ է՝ հիմիկվանից վճարեք, որ վրաներդ չծանրանա: Հիմա ո՞վ է Սահմանադրական դատարանը դուքյան սարքում:
Վաղը իրավիճակի ցանկացած փոփոխության պարագայում հենց այս նույն փալաս դատարանն է նույն այս իշխանությունների դեմ որոշումներ կայացնելու, քանի որ այս կարգի վերաբերմունքն իրենց հանդեպ անհետևանք չի կարող մնալ:
Ի դեպ, Սահմանադրական դատարանն ու նրա նախագահը հրաշալի հնարավորություն ունեն՝ իմ գրածի հակառակն ապացուցելու մարտի 28–ին, և որ այդ որոշումը լինի այնպիսին, որ հասկանանք, որ դա դատարանի որոշումն է, այլ ոչ թե տեր (Սերժ) և հնազանդ (տվյալ դեպքում՝ Տիգրան) Սարգսյանների, քանի որ արդեն շրջանառվում է այն միտքը, թե դատարանն ինչ որոշում էլ կայացնի, լինելու է քաղաքական վերնախավի որոշման ազդեցության տակ: Այ սրա դեմն է հարկավոր առնել, ու դատարանի որոշմամբ՝ հաճելիորեն զարմացնել հասարակությանն ու տհաճ անակնկալ մատուցել Սարգսյան զույգին:
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱ՞Ն, ԹԵ՞ ԳԱԳՈՅԻ ԴՈՒՔՅԱՆ
Գաղտնիք չէ, որ մեր Սահմանադրական դատարանն այս տարիների ընթացքում իրեն պարզապես խայտառակ է արել՝ բոլոր հնարավոր ու անհնարին միջոցներով: Իսկ վերջին տարիների նրա պահվածքն այլևս ոչ թե զայրույթ է առաջացնում, այլ խղճահարություն, երբ տեսնում ենք, որ նրա անդամների տեղն ավելի նեղ է անգամ ամենահասարակ քաղաքացու համեմատ, քանի որ գոնե վերջինս իր բողոքն ինչ-որ կերպ արտահայտում է, այս խեղճերը դա էլ չեն կարողանում անել: Ուղղակի հաշտվել են իրենց բաժին թուլափայի թիմաց լինել կամակատար ու յոլա են գնում:
Երբ Գագիկ Հարությունյանը երկարաշունչ որոշումներ է ընթերցում, որի սկիզբն արդեն ձանձրույթից սպանում է, մարդիկ, մեկ է, գիտեն, որ այդ 30 էջ ոչինչ չասող նախաբանի փոխարեն դատարանի նախագահը պետք է ընթերցի հետևյալը՝ հաշվի առնելով Սերժ Սարգսյանի համապատասխան հանձնարարականը և հիմք ընդունելով այն փաստական հանգամանքը, որ նա իր որոշումն այս գիշերվա ընթացքում չի փոխել, Սահմանադրական դատարանը որոշեց…
Այն օրին ենք հասել, որ ժողովուրդն արդեն Սահմանադրական դատարանին անուն է կպցրել՝ Գագոյի դուքյան:
Հիմա ասացեք, խնդրեմ, այս օրերի զարգացումներից ի՞նչ կարելի է եզրակացնել՝ ընդդիմությունն ու քաղաքացիական ակտիվիստնե՞րն են արժեզրկում Սահմանադրական դատարանը, երբ կուտակային կենսաթոշակներին վերաբերող նրա որոշումը դրոշակ դարձրած բոլոր պետական մարմինների աչքն են մտցնում, թե՞ իշխանություններն են արժեզրկում՝ հանձնարարականներ իջեցնելով, թե, ինչ է, չգիտե՞ք, որ Սահմանարդական դատարանը ձևական է կասեցրել, մեկ է, դրական կարծիք է տալու, ու ստիպված եք լինելու 3 ամսվա գումարները միանվագ վճարել, ավելի լավ է՝ հիմիկվանից վճարեք, որ վրաներդ չծանրանա: Հիմա ո՞վ է Սահմանադրական դատարանը դուքյան սարքում:
Վաղը իրավիճակի ցանկացած փոփոխության պարագայում հենց այս նույն փալաս դատարանն է նույն այս իշխանությունների դեմ որոշումներ կայացնելու, քանի որ այս կարգի վերաբերմունքն իրենց հանդեպ անհետևանք չի կարող մնալ:
Ի դեպ, Սահմանադրական դատարանն ու նրա նախագահը հրաշալի հնարավորություն ունեն՝ իմ գրածի հակառակն ապացուցելու մարտի 28–ին, և որ այդ որոշումը լինի այնպիսին, որ հասկանանք, որ դա դատարանի որոշումն է, այլ ոչ թե տեր (Սերժ) և հնազանդ (տվյալ դեպքում՝ Տիգրան) Սարգսյանների, քանի որ արդեն շրջանառվում է այն միտքը, թե դատարանն ինչ որոշում էլ կայացնի, լինելու է քաղաքական վերնախավի որոշման ազդեցության տակ: Այ սրա դեմն է հարկավոր առնել, ու դատարանի որոշմամբ՝ հաճելիորեն զարմացնել հասարակությանն ու տհաճ անակնկալ մատուցել Սարգսյան զույգին:
Արմեն Հարությունյան
Աղբյուրը՝ https://www.facebook.com/profile.php?id=100007853887323&fref=ts