Լրահոս

27.02.2014 17:53


Գերագույն ռադան հաստատել է Յացենյուկին վարչապետի պաշտոնում

Գերագույն ռադան հաստատել է Յացենյուկին վարչապետի պաշտոնում

Գերագույն ռադան հաստատել է Արսենի Յացենյուկին երկրի վարչապետի պաշտոնում։ Այդ որոշմանը կողմ է քվեարկել 371 ժողովրդական պատգամավոր։ Նախագահի լիազորությունները կատարող Ալեքսանդր Տուրչինովը քվեարկությունից անմիջապես հետո համապատասխան փաստաթուղթ է ստորագրել և խնդրել Յացենյուկին զբաղեցնել իր տեղը խորհրդարանում՝ կառավարությանը հատկացված մասում։ Ավելի վաղ նորանշանակ վարչապետը նշել է, որ պատրաստվում է իր թեկնածությունն առաջադրել նախագահական ընտրություններում և վայր է դնում իր պատգամավորական մանդատը։ Նշենք, որ Գերագույն ռադան հաստատել է նաև Յացենյուկի կոալիցիոն կառավարությունը։ Այս մասին տեղեկացնում է tvc.ru–ն։

Այս խորագրի վերջին նյութերը