Լրահոս

11.08.2009 17:34


ՀՀՇ վարչության նախագահ Արարատ Զուրաբյանը ցանկացել է կոտրել ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի լուսանկարչական սարքը

ՀՀՇ վարչության նախագահ Արարատ Զուրաբյանը ցանկացել է կոտրել ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի լուսանկարչական սարքը

Ինչպես հայտնի է, Հայ ազգային կոնգրեսը սկսել է իր մարզային այցելությունները, որոնց ընթացքում հանդիպում է տվյալ մարզից ձերբակալված քաղբատարկյալների ընտանիքի անդամների հետ։ Նմանօրինակ վերջին այցելության ժամանակ միջադեպ է տեղի ունեցել ՀՀՇ վարչության նախագահ Արարատ Զուրաբյանի և Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի միջև։ Երբ Գագիկ Շամշյանը ցանկացել է Շիրակ մարզի դարպասների մոտ լուսանկարել Լևոն Տեր-Պետրոսյանին և նրա համախոհներին, հրավիրել է նաև նախկին քաղբանտարկյալ Աշոտ Զաքարյանին.

-Այդ ժամանակ քաղբանտարկյալ Աշոտ Զագարյանը համբուրվում էր Արարատ Զուրաբյանի հետ։ Ասացի՝ Զաքարյա՛ն ջան, համբուրվելու ժամանակը չի, նախագահը սպասում է։ Լուսանկարելուց հետո Զուրաբյան Արարատը մոտեցավ ինձ, թևիցս բռնեց, անցանք այն կողմ։ Թե բա՝ բառերիդ մեջ զգույշ արտահայտվիր, ու սեռական բնույթի արտահայտություններ արեց՝ իմ էսինչին չի՝ դու ոնց կադր կբռնես, ես քո ...։ Սկզբից պատասխան չտվեցի. ասացի՝ ամոթ է։ Սա երևի տեսավ, որ ես պատասխան չեմ տալիս, ավելի աքլորացավ ու սկսեց հայհոյանքներ հնչեցնել։ Ես չդիմացա, պատասխան համարժեք հայհոյանքներ տվեցի, սա սկսեց ինձ քաշքշել, բա՝ ապարատդ կկոտրեմ։ Այդ ժամանակ արդեն կոնգրեսականները միջամտեցին և սանձեցին ՀՀՇ նախագահի լկտի պահվածքը։ Պատկերացնում եմ՝ եթե Արարատ Զուրաբյանը լինի իշխանության մասնիկ, ինչե՜ր կանի։Նրա քայլը ոչ քաղաքական գործչին վայել պահվածք էր։

Գ. Շամշյանի խոսքերով՝ սա առաջին դեպքն է, որ ընդդիմադիր կուսակցության առաջնորդի կողմից նմանատիպ վերաբերմունքի է արժանանում, թեև ֆոտոլրագրողն իրեն ՀԱԿ-ի յուրային չի համարում.

-Իմ համար տարբերություն չկա՝  նախագահը կլինի Լևոն Տեր-Պետրոսյանը՞, Սերժ Սարգսյանը՞, թե՞ Ռոբերտ Քոչարյանը։ Ուղղակի ես վստահ եմ՝ եթե նախագահը լինի Լևոն Տեր-Պետրոսյանը, վաղը եթե կոպիտ անարդարություններ ու թերություններ տեսնենք, հարցը մամուլով բարձրացնենք, ես հուսով եմ՝ լուրջ ծառայողական քննություն կանցկացվի, մեղավորները կպատժվեն։ Ոչ թե երբ նույն մամուլը գրեց Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի՝ Լիսկայի, քաջագործությունների մասին, վարչապետը ծառայողական քննություն անցկացրեց, սակայն Տիգրան Սարգսյանը մամուլը համարեց դեղին։

Մեկնաբանություններ ստանալու համար «7օր»-ը դիմեց նաև ՀՀՇ վարչության նախագահ Արարատ Զուրաբյանին, սակայն նա պատասխանեց, որ մեկնաբանություններ չունի։

Կատարվածի առնչությամբ Գ. Շամշյանը դիմել է Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ և Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանին։

Արեգնազ Մանուկյան

 

Այս խորագրի վերջին նյութերը