Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպել է «Լույս» հիմնադրամի կրթաթոշակի արժանացած ուսանողների հետ
Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել «Լույս» հիմնադրամի և «Լույսի» գործընկեր» ծրագրով կրթաթոշակի արժանացած ուսանողների հետ, ովքեր ընդունվել են արտերկրի մի շարք հեղինակավոր բուհեր: Զրույցին մասնակցել է նաև վարչապետ Տիգրան Սարգսյանը:
Նախագահ Սարգսյանը շնորհավորել է ուսանողներին՝ աշխարհի առաջնակարգ բուհեր ընդունվելու, հետևաբար նաև «Լույս» հիմնադրամի ֆինանսական օժանդակությունը ստանալու կապակցությամբ:
Նախագահը պետության հիմնական գործառույթներից մեկը համարել է իր քաղաքացիների համար բարձրակարգ գիտելիք, բարձր որակի կրթություն ստանալու պայմանների ստեղծումը: Այդ նպատակին հասնելու համար նա առանձնացրել է երկու ուղղություն.
-Մեկն այն է, ինչով զբաղվում է «Լույս» հիմնադրամի կրթական ծրագիրն՝ օժանդակելով շնորհաշատ երիտասարդներին, իսկ երկրորդը՝ մեր կրթական համակարգի բարեփոխումն է և այն միջազգային չափանիշներին համապատասխանեցնելը:
Սերժ Սարգսյանն ասել է, որ հիմնադրամի գործունեությունը գնահատվելու է ոչ միայն արտերկրի լավագույն բուհերում սովորող երիտասարդների քանակով, այլև այդ նույն երիտասարդների մասնակցությամբ այսօր մեր հասարակության առջև ծառացած խնդիրների լուծմանը, որոնցից մեկն էլ հենց կրթական ոլորտի բարեփոխումներն են:
Մեկ անգամ ևս շնորհավորելով «Լույս» հիմնադրամի կրթաթոշակառուներին՝ Նախագահը կրկնել է. «Ես մշտապես ասել եմ, որ Հայաստանի Հանրապետության Նախագահը պարտավոր է հանդիպել և սեղմել ձեռքն այն երիտասարդի, ով լավ գիտելիք ու կրթություն է ստանում, քանի որ այն ոչ միայն իր անձի համար է, այլ նաև ծառայում է մեր հասարակությանը»:
Կրթաթոշակառուները շնորհակալություն են հայտնել Նախագահին, որ շատ երկրների նման՝ Հայաստանը ևս արդեն ունի ուսանողներին աջակցելու հիմնադրամային ծրագիր:
Նախագահն ասել է, որ «Լույս»-ի հնարավորությունները գնալով մեծանալու են, և, բացի այդ, ակնկալվում է, որ այս նախաձեռնությունը օրինակ կծառայի, որպեսզի նմանատիպ այլ հիմնադրամներ ևս ստեղծվեն:
Երկրի ղեկավարը «Լույս»-ի կրթաթոշակառուներին հանձնել է վկայագրեր, հաջողություն մաղթել և վստահեցրել, որ նրանք իրենց թիկունքում մշտապես կզգան պետության աջակցությունը: