Լրահոս

11.08.2009 16:26


Տիգրան Սարգսյանն ընդունել է Միջպետական բանկի նորանշանակ նախագահ Իգոր Սուվորովին

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Միջպետական բանկի նորանշանակ նախագահ Իգոր Սուվորովին։
Իգոր Սուվորովը ՀՀ վարչապետին է ներկայացրել բանկի գործունեությունը և ռազմավարությունը, ինչպես նաև Հայաստանում իրականացվող ծրագրերը։
Կողմերն անդրադարձել են էներգետիկայի բնագավառին առնչվող ծրագրերին և «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի խնդիրներին ու զարգացման հեռանկարներին։
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը պատրաստակամություն է հայտնել աջակցել բանկի գործունեությանն առնչվող հարցերի լուծմանը։

 

Այս խորագրի վերջին նյութերը