Սիրիական բանակը պատրաստ է հակագրոհի հորդանանյան կողմից
Սիրիական բանակը պատրաստ է հնարավոր հարձակման դեմ հակագրոհի հորդանանյան տարածքից։ Այս մասին փետրվարի 26-ին հաղորդել է «Ալ–Վաթան» լրատվական ծառայությունը։ Առկա տվյալներով՝ հրամանատարության կողմից ձեռնարկվել են բոլոր միջոցառումները, եթե իրադարձությունների նմանատիպ զարգացում լինի։ Սիրիական զինծառայողները հետ են մղել թշնամու գրոհը Դերաայից հարավ Էլ–Հարրաբաթեում՝ ոչնչացնելով ավելի քան 20 ահաբեկիչ և 7 զինված ամենագնաց։ Նմանատիպ հաջողված գործողություն է իրականացվել Էլ–Ութեյբա շրջանում, Արևելյան և Արևմտյան Գութայի կցման վայրում։ Այնտեղ գտնվող գրոհայինները, որոնց շարքում էին վարձկաններ Սաուդյան Արաբիայից, Կատարից և Հորդանանից, ընկել եին թակարդը։ Ավելի քան 170 մարդ սպանվել է, տասնյակները՝ գերեվարվել։ Այս մասին հաղորդել է գործողությունը ղեկավարող սիրիացի գնդապետը։ Իսլամիստները պատկանում էին «Ջեբհաթ ան–Նուսրա» և «Լիվա ալ–Իսլամ» ծայրահեղական խմբավորումներին։ Ջուբարում՝ Դամասկոսի արևելյան ծայրամասում, հրետանին և ուղղաթիռները կետային հարված են հասցրել հակառակորդի դիրքերին։ «Ալ–Վաթան»–ի տվյալներով՝ կորուստներն այնտեղ կազմել են 40 զինյալից ոչ պակաս։ Այս մասին հաղորդում է «ԻՏԱՌ–ՏԱՍՍ»–ը։