Լրահոս

11.08.2009 16:25


Հայկ Բաբուխանյան. «Այս ժողովրդին Լևոն Տեր–Պետրոսյանը բռնաբարեց իր ղեկավարության տարիներին»

Հայկ Բաբուխանյան. «Այս ժողովրդին Լևոն Տեր–Պետրոսյանը բռնաբարեց իր ղեկավարության տարիներին»

-Ես երբեք չեմ սպասել, որ նարնջագույն ընդդիմությունը կանի ինչ-որ քայլ, որն օգուտ չէ արտաքին ուժերին։ Իսրայելական դրոշի տակ Ազատության հրապարակում թռվռացող Լևոն Տեր-Պետրոսյանից ես այլ բան երբեք չեմ էլ սպասել,- «Դուպլեքս» ակումբում նման կարծիք է հայտնել Հայկ Բաբուխանյանը։

Նա զարմանք է հայտնել, թէ ինչո՞ւ է, այնուամենայնիվ, ինչ-որ զանգված դեռ գնում Լևոն Տեր-Պետրոսյանի հետևից.

-Այս ժողովրդին Լևոն Տեր-Պետրոսյանը բռնաբարեց իր ղեկավարության տարիներին, թալանեց, կողոպտեց, սակայն ինչու են գտնվում մարդիկ, որոնք, այնուամենայնիվ, գնում են նրանց հետևից։ Որովհետև մենք ունենք ներքին վտանգ։ Այդ վտանգը շարքային քաղաքացու կյանքի մակարդակի վատթարացումն է։

Ինչ վերաբերում է խորհրդարանական ընտրություններին, «ՍԻՄ» կուսակցության մասնակցությանը, ապա, Հ. Բաբուխանյանի կարծիքով, դրանք սարերի հետևում են, և դրանց մասին խոսելը դեռ վաղ է.

-Մենք լևոնականների նման իշխանափոխության նպատակ չունենք. գնալ տիրել մի աթոռի, նստել այդ աթոռին ու վայելել։ Մեր առջև դրված են խնդիրներ ազգային, հասարակական զարգացման։ Կգա ընտրությունների պահը, կցանկանա ժողովուրդը, որ մենք մեր քաղաքական գործունեությունն արտացոլենք նաև օրենսդրական գործունեության վրա, ուրեմն կտա մեզ համապատասխան ձայներ։

Նա նաև նշել է, որ մոտ ժամանակներս «ՍԻՄ» կուսակցությունը հանդես է գալու նախաձեռնությամբ, որ այս տարի նշվի 1989թ. դեկտեմբերի 1-ին Հայաստանի և Արցախի վերամիավորման պատմական որոշման 20-րդ տարեդարձը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը