Կարծիք

27.02.2014 10:40


Մեկը թմրամոլ, մյուսը՝ խաղամոլ, մի երրորդը՝ հարբեցող, իսկ մյուսն էլ՝ գունավոր կայֆերի մասնագետ

Մեկը թմրամոլ, մյուսը՝ խաղամոլ, մի երրորդը՝ հարբեցող, իսկ մյուսն էլ՝ գունավոր կայֆերի մասնագետ

Երբ մտածում եմ, թե մենք հիմա մեր երկիրն ինչի՞ համար ենք կորցնում, պարզապես ապշում եմ:

Ի՞նչ է պատահել. մի ահասարսուռ երկրաշարժ է, հա՞, հարվածել Երևանի կենտրոնին, մի ճառագայթը գնացել խփել է Սյունյաց լեռներին, մյուսը հասել է աղետի գոտի ու եղած չեղածը քանդուքարափ արել, մի ճառագայթն էլ խփել է Մեծամորի ատոմակայանին ու պայթեցրե՞լ: Մենք էլ այսպես շվարած նստել ենք ու մեզ միայն սփոփում ենք, որ դե ի՞նչ կարող էինք անել բնության այս արհավիրքի դե՞մ:

Իսկ իրականում ի՞նչ է կատարվում մեզ հետ. ընդամենը մեր երկիրն ընկել է մի խումբ այլասերվածների ձեռքը՝ մեկը թմրամոլ, մյուսը՝ խաղամոլ, մի երրորդը՝ հարբեցող, իսկ մյուսն էլ՝ գունավոր կայֆերի նեղ մասնագետ, և իրենց դեֆորմացված ուղեղով վարվում են մեր երկրի հետ այնպես, ինչպես ցանկանում են, ու նաև՝ ինչպես կարողանում են: Իսկ մի մեծ խումբ էլ՝ կյանք ու աշխարհ տեսած, քաղաքական ու պետական այրեր, կյանքի գնով պահում են այս այլասերվածների իշխանությունը, որպեսզի նրանց խրախճանքի սեղանից իրենց էլ մի թուլափայ հասնի՞: Սրա համա՞ր ենք կորցնում մեր Ավետյաց երկիրը, մեր բիբլիական հայրենիքը: Եվ ուզում են մեզ համոզել, որ ելք չկա՞, պետք է հաշտվե՞նք այս վիճակի հետ:

Ո՛չ, պետք է պայքարել, ու կտեսնեք, թե ինչպես է հաղթանակը գալիս իր ոտքով: Եվ ուշադրություն դարձրեք՝ որքան ուժեղանում է ճնշումն իշխանության դեմ, դրանք վախից այնքան ավելի մեծ դոզա են ընդունում ու անջատվում մեր դաժան իրականությունից ու «օդերում սավառնում» վարդագույն երազների մեջ:

Վախենամ՝ չհասցնենք հեղափոխություն անել.ուղղակի այնքան ճնշենք, որ այս իշխանությունը մնա դոզայի տակ ու ինքն իր մահով գնա:

Արմեն Հարությունյան

Աղբյուրը՝ https://www.facebook.com/profile.php?id=100007853887323&fref=ts

Այս խորագրի վերջին նյութերը