Լրահոս

27.02.2014 10:04


Ղրիմում զինված անձինք գրավել են խորհրդարանը

Ղրիմում զինված անձինք գրավել են խորհրդարանը

Այսօր՝ ժամը 04.00-ի սահմաններում, Ղրիմում շուրջ 30 զինված անձինք գրավել են Նախարարների խորհրդի ու Գերագույն ռադայի շենքերը։ Հայտնում է BBC-ru–ն:

Այդ մասին «Ֆեսբուքի» իր էջում գրել է նաև Ղրիմի թաթարների մեջլիսի նախագահ Ռեֆաթ Չուբարովը։

Ըստ աղբյուրի` դիմակավորված և «Կալաշնիկով» տեսակի ինքնաձիգերով զինված անհայտ անձինք առայժմ պահանջներ չեն ներկայացրել։

Հիշեցնենք, որ երեկ Սևաստոպոլում, որտեղ գործում է Ղրիմի խորհրդարանը, 20.000 մարդ փողոց էր դուրս եկել: Ռուսամետ և ուկրաինամետ ուժերի բախումների հետևանքով, ըստ լրատվամիջոցների, մահացել է 2 մարդ:

Այս խորագրի վերջին նյութերը