Երբ Սերժ Սարգսյանը եկավ իշխանության, նա խոստացավ մի շարք բարեփոխումներ, որոնք այդպես էլ թղթի վրա մնացին: Ճիշտ է, նա իր թիմի հետ փորձել է որոշ ծրագրեր իրականություն դարձնել, սակայն այդ նախաձեռնությունները ևս ձախողվել են: Գրեթե չկա ոլորտ, որում ներկայիս իշխանությունը հաջողություն գրանցած լինի: Ասածիս ամենավառ ապացույցն այն է, որ Հայաստանը տնտեսական ճգնաժամից հետո չի վերականգնել 2008 թ. ՀՆԱ-ի չափը:
Նախաձեռնությունների ձախողման օրինակ է հանդիսանում բնակարանաշինության ծրագիրը: Սերժ Սարգսյանի սոցիալական բնակարանաշինության ծրագիրը մասամբ ձախողվել է, քանի որ մի շարք քաղաքացիներ չեն ստացել իրենց բնակարանները, չնայած ըստ պայմանագրի նրանք դեռ անցած տարի պետք է ստանային իրենց բանալիները:
Վերջերս մամուլում լուրեր են տարածվել այն մասին, որ «Հյուսիս-Հարավ» ավտոմայրուղու շինարարությունը դադարեցվել է: Սա ևս Սերժ Սարգսյանի ծրագրերից մեկն էր, որ այդպես էլ ավարտին չկարողացան հասցնել: Բոլոր նախաձեռնություններն ունեցել են անհաջող ավարտ:
Ինչպես ասոցացման պայմանագրի դեպքում, այնպես էլ բնակարանաշինության ու «Հյուսիս-Հարավ» քաղաքական ծրագրերում ներկայիս իշխանությունը ձախողումներ է ունեցել: Այդ ձախողումների համար Հայաստանի քաղաքացիները շատ թանկ են վճարել:
Հենց այդ ձախողումներն են պատճառը, որ այսօր քաղաքացիները չեն ցանկանում վստահել իրենց կենսաթոշակային գումարները Սերժ Սարգսյանի և Տիգրան Սարգսյանի կառավարությանը: Քաղաքացիները հասկանում են, որ այս իշխանությունները ձախողելու են նաև այդ գումարների տնօրինման քաղաքականությունը, որովհետև վերջիններս հանրային գումարների տնօրինման որևիցե հաջողված փորձ չունեն: Չի կարելի որևիցե մեկին վստահել գումարներ, եթե վերջինս կառավարման ձախողումներ ունի:
Երևի միակ ոլորտը, որտեղ վերջին տարիներին Հայաստանն առաջընթաց է գրանցել, խոսքի ազատությունն է, սակայն այդ առաջընթացը ներկայիս իշխանության հետ որևիցե ուղղակի առնչություն չունի, այսինքն, խոսքի ազատության դրսևորումն ի հեճուկս իշխանության ցանկության է եղել, այն էլ՝ սահմանափակ տարածքում՝ ինտերնետում: Պարզապես ինտերնետը իջեցրել է լրատվամիջոցների՝ շուկա մտնելու բարիերը, որը խթան է ստեղծել մի շարք սուբյեկտների համար մտնել շուկա: Հենց սուբյեկտների միջև մրցակցությունն է բերել խոսքի ազատության մակարդակի բարձրացման:
Սերժ Սարգսյանը և Տիգրան Սարգսյանը առիթը բաց չեն թողնում՝ բողոքելու լրատվամիջոցներից, որովհետև այդ առաջընթացը նրանց համար խնդիրներ է ստեղծում:
Սերժ Սարգսյանի կառավարման 6 տարիները ձախողումների շրջան են եղել: Նա ոչ միայն չի կարողացել երկրի առաջընթացի համար պայմաններ ստեղծել, այլ նաև խոչընդոտել է մի շարք ոլորտների զարգացմանը: Եվ քանի դեռ Սերժ Սարգսյանը զբաղեցնում է իր պաշտոնը, Հայաստանը միայն ձախողումներ է ունենալու:
Ձախողումների 6 տարին

Արմեն Գրիգորյան