Լրահոս

27.02.2014 09:38


Այսօր պաշտոնական այցով Հայաստան կժամանի Վրաստանի նախագահը

Այսօր պաշտոնական այցով Հայաստան կժամանի Վրաստանի նախագահը

Սերժ Սարգսյանի հրավերով փետրվարի 27-ին երկօրյա պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն կժամանի Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ նախագահի մամուլի գրասենյակից:

Այցի շրջանակներում նախատեսված են Գիորգի Մարգվելաշվիլի հանդիպումները Հանրապետության բարձրագույն ղեկավարության և Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդի հետ:

Հայաստանի և Վրաստանի նախագահների նեղ, ապա՝ երկու երկրների պատվիրակությունների անդամների մասնակցությամբ ընդլայնված կազմով բանակցություններից հետո Սերժ Սարգսյանը և Գիորգի Մարգվելաշվիլին ԶԼՄ-ի առջև հանդես կգան բանակցությունների արդյունքների վերաբերյալ հայտարարությամբ:

Վրաստանի նախագահը փետրվարի 27-ին կայցելի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ծաղկեպսակ կդնի Հայոց մեծ եղեռնի զոհերի հուշարձանին և հարգանքի տուրք կմատուցի անմեղ զոհերի հիշատակին:

Այս խորագրի վերջին նյութերը