Սերժ Սարգսյանը, նախագահականում հայտնվելուն պես, լծվեց «գեբելսյան» քարոզչամեքենայի ստեղծման գործին։
ՀՀԿ «ճկուն» ղեկավարը գիտեր, որ «Մեկ օլիգարխի տնտեսություն» կառուցելու շրջանակներում հարվածելու է փոքր, միջին ու խոշոր բիզնեսին։ Գիտեր նաև, որ դրանից հետո մտնելու է բոլորի ու յուրաքանչյուրի, այդ թվում՝ աշխատուժի գրպանը՝ անունը դնելով «Կենսաթոշակային ռեֆորմ»։ Գիտեր ու դրա համար էլ «արևմտամետ» ուղղվածության և հակաօլիգարխիկ կոդերով լրատվամիջոցներ էր ստեղծում կամ սեփականաշնորհում եղածները։ Ճիշտ է, Մաքսային միություն մտնելու որոշումից հետո ահագին դժվարացել է «արևմտամետ» կոդերով նեոբոլշևիկյան քաղաքականություն վարելը, բայց դե Բաղրամյան 26–ում ուրիշ տարբերակ չունեն։
Սերժ Սարգսյանը հաշվել էր, որ եթե մի 300 հոգու լավ պահի ու քսի տա հանրության վրա, ապա գաղջ մթնոլորտն ապահոված կլինի ու ինքը հեշտությամբ ձուկ կբռնի պղտոր ջրում: Ոչինչ որ այդ 300–ի (խմբագիրներ, լրագրողներ, «ընդդիմադիր» գործիչներ, ծակ վերլուծաբաններ, «քաղաքացիական ակտիվիստներ») աշխատանքը ծառայեցվելու էր «Հայկական աշխարհի» կառուցմանը, այն է՝ շուրջ 300 հազար ՀՀ քաղաքացու արտագաղթին։
«Վերջի բոլշևիկի» պաշտպաններից հատկապես աչքի է ընկնում բանակից փախնելու համար դատապարտված, նախկինում «թունդ ընդդիմադիր» աշխատած և Սերժի միջոցով ազատության մեջ հայտնված Արման Բաբաջանյանը, ում պատկանող «1in.am»–ը «գեբելսյան» քարոզչամեքենայի առաջամարտիկներից է։
Սույն խմբագիրը խոսում է արևմտամետությունից ու միևնույն ժամանակ աջակցում Սերժ և Տիգրան Սարգսյանների նեոբոլշևիկյան քաղաքականությանը։
Սիամական այդ զույգի համար քաղաքական փաստաբանություն է անում նաև «Ազատություն» ռադիոկայանի նախկին տնօրեն, իսկ ներկայումս Տիգրան Սարգսյանի մոտ աշխատող «մոլի արևմտամետ» Աղասի Ենոքյանը։ Վերջինիս դեպքն առանձնահատուկ է, քանզի նա որտեղ նստում Ռուսաստանին ու Պուտինին է հայհոյում, բայց միևնույն ժամանակ ծառայում է Մաքսային միության «վկա» դարձած Տիգրան Սարգսյանին ու նրա շեֆին։
Բանը հասել է մառազմի։ Աղասի Ենոքյանը, մասնակցելով «Առավոտ»–ի կազմակերպած «Դեմ առ դեմ» հաղորդաշարին և գնահատելով Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձություններն ու դրանցում Ռուսաստանի դերը, հետևյալ միտքն է արտահայտել. «Այստեղ խնդիրը միայն Յանուկովիչը չի, ընդհանրապես հետխորհրդային կամ անգամ, կարելի է ասել, հետկոմունիստական տարածքներում կոռումպացված գործիչները միշտ ասոցացվում են նախկին կոմունիստական, հիմա՝ պրոռուսական քաղաքականություն կրողների հետ։ Նախ կարծում եմ՝ այստեղ ճշմարտության զգալի բաժին կա, որովհետև Ռուսաստանի համար ավելի հեշտ է նման քաղաքական գործիչներով քաղաքականություն կառուցել այլ երկրներում»։
Զարգացնելով իր միտքը ու վերլուծելով Յանուկովիչ–Կրեմլ հարաբերությունների բուն էությունը՝ Ենոքյանը նշում է. «Եթե Յանուկովիչը գնար ժողովրդավարական քայլերի, ուրեմն նման տիպի օլիգարխիկ համակարգը չէր դիմանա ժողովրդավարությանը։ Այդ պատճառով նրա միակ փրկությունը ռուսամետության կամ Ռուսաստանին ծառայելու մեջ էր»։
Ինչպես ասում են, ոսկե խոսքեր։ Եթե Ենոքյանի ասածները պրոյեկտենք հայաստանյան դաշտում, ապա շատ «խոխմա» բան է ստացվում։
Փաստորեն, օրվա ազատ ժամերին Ա. Ենոքյանը քննադատում է Ռուսատանի վարած քաղաքականությունն ու համարում, որ հետխորհրդային երկրներում կոռումպացված գործիչները ասոցացվում են նախկին կոմունիստական, հիմա՝ պրոռուսական քաղաքականություն կրողների հետ, իսկ ահա աշխատանքային ժամերին աշխատում է Սերժ և Տիգրան Սարգսյանների օգտին, այսինքն՝ մարդկանց, ովքեր դեպի Գյուլիստան են շտապում և իրենցից ներկայացնում են կոռումպացված ռեժիմի ներկայացուցիչներ։ Ստացվում է, որ Ենոքյանը խոստովնում է, որ աշխատում է կոռումպացված համակարգի մեջ, բայց ցինիկաբար քննադատում է այդ երևույթն ու ճամարտակում Յանուկովիչի թեմայով։
Ահա այսպիսին են մերօրյա «արևմտամետները»։ Նրանք «վրայից» խոսում են արևմտյան (համամարդկային) արժեքներից և բացասաբար վերաբերվում պրոռուսական կոռումպացված ռեժիմներին, իսկ ահա «տակից» ծառայում են նույն այդ կոռումպացվածներին ու Մաքսային միության վասալներին։
Քանի դեռ մեր հանրության մեջ այս մարդիկ համարվում են խմբագիրներ ու փորձագետներ, այլ ոչ թե «գեբելսյան» քարոզչամեքենայի պտուտակներ, մենք առաջընթացի շանս չենք ունենա։ Սրանք ոչ պակաս վտանգավոր են պետության համար, որքան Սերժ և Տիգրան Սարգսյանները։
Ովքեր են պաշտպանում «Վերջի բոլշևիկին»

Սևակ Մինասյան