Լրահոս

11.08.2009 15:31


Ս. Սաֆարյան. «Աշնանային թիվ մեկ իրադարձությունը լինելու է հայ–թուրքական հարաբերությունների կարգավորումը»

Ս. Սաֆարյան. «Աշնանային թիվ մեկ իրադարձությունը լինելու է հայ–թուրքական հարաբերությունների կարգավորումը»

«Ժառանգություն» խմբակցության անդամ Ստեփան Սաֆարյանը կարծում է, որ այժմ Թուրքիան բավականին տհաճ իրավիճակում է հայտնվել, քանի որ ԼՂ-ի խնդրի ադրբեջանամետ լուծմանն աջակցելու համար նրա առջև բոլոր խողովակները փակվել են, և այժմ Թուրքիային մնում է միայն 3-րդ երկրի հետ քննարկել ԼՂ-ի հարցը։ Ս. Սաֆարյանն այս համատեքստում է տեսնում նաև ԵԱՀԿ ՄԽ-ի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզայի այն հայտարարությունը, թե հայ-թուրքական հարաբերությունները և ԼՂ-ի խնդրի կարգավորումը զուգահեռ գործընթացներ են, և մեկի ակտիվացումը կարող է նպաստել մյուսի ակտիվացմանը։ Ըստ Ս. Սաֆարյանի՝ ԱՄՆ-ն, այսպիսով,  հաղորդագրություն է ուղարկել Թուրքիային, որ եթե ցանկանում ես նպաստել ԼՂ-ի խնդրի կարգավորմանը, ապա պետք է շոշափելի քայլեր կատարես հայ-թուրքական հարաբերություններում.

-Աշնանային թիվ մեկ իրադարձությունը լինելու է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը