Հայաստանում երբեք իշխանության ու հասարակության միջև այսպիսի անջրպետ չի եղել։ Եղել են առանձին դրսևորումներ։ Այսօր, սակայն, հասանք այն հանգրվանին, երբ իշխանության համար չկա հասարակություն։ Վերջինն էլ, առանց միջնորդավորված մեկնաբանությունների, դա հստակ տեսնում է։ Ավելին, զգում է իր մաշկի վրա։
«Գնե՛ք 4 կտոր հաց 6-ի գնով և 5-րդը կստանաք անվճար»,–ասում է Հայաստանի իշխանությունն ու հայտարարում, թե մտածում է ժողովրդի մասին, նրա ապահով ծերության մասին՝ մոռանալով դաժան ներկայի թեմայով բացատրություններ տալ։
Ժողովուրդն էլ է ձեր մասին մտածում։ Չեք պատկերացնում՝ ոնց է մտածում։ Օրինակ՝ հարցրե՛ք ոստիկանին։ Անկեղծ զրույցում («մեր մեջ մնա» տարբերակով) նա կասի, որ «էլ տեղ չեն թողել»։ Ու պարզվում է, որ իշխանության նկատմամբ ոստիկանի վերաբերմունքը ոչնչով չի տարբերվում այն ցուցարարների համոզմունքներից, ում նա ցրում է։ Պարադոքս. բայց դա մի օր անակնկալի է բերելու իշխանությանը։
Ի՞նչ եք կարծում՝ արդյոք այսօրվա ոստիկանը (իշխանամերձներին մի կողմ դնենք) գործող իշխանության համար կգնա՞ ցանկացած քայլի։ Ոստիկան՝ ով իշխանության համար պարզապես գոյություն չունի, ում կենցաղային խնդիրները ոչնչով չեն տարբերվում այսօրվա մեծամասնության խնդիրներից, ով հրահանգված կարգը պաշտպանելուն զուգահեռ՝ փորձում է լուծել օրվա հացի խնդիրը...
Մի խոսքով, հասարակության բոլոր խավերն ու օղակները, անկախ սեռից, մասնագիտությունից, նույնիսկ կրթական ցենզից, այսօր տեսնում են ապաշնորհ և եսասեր իշխանության հետևանքները։
Իսկ դու քո աշխատավարձից փայ կտա՞ս Սերժ Սարգսյանին

Վախթանգ Մարգարյան