Գագիկ Ջհանգիրյանը Մարգարիտ Եսայանին բացատրել է, թե ինչից է բավարարվում (տեսանյութ)
Խորհրդարանում շարունակում է քննարկվել 2008թ. մարտի 1-2-ին Երևան քաղաքում տասը անձանց սպանությունների, քաղաքացիական անձանց, ոստիկանության աշխատակիցներին ու զինծառայողներին հրազենային ու այլ մարմնական վնասվածքներ պատճառելու դեպքերով ՀՀ ոստիկանության, Հատուկ քննչական ծառայության, ՀՀ գլխավոր դատախազության ձեռնարկած միջոցառումների ու գործողությունների հիմնավորվածության և օրինականության հարցը ուսումնասիրող ՀՀ Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին հարցը։
ՀՀԿ խմբակցության պատգամավոր, նախկին լրագրող Մարգարիտ Եսայանը ԱԺ–ի այսօրվա քառօրյայում դիմելով ՀԱԿ խմբակցության պատգամավոր, նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանին՝ հայտարարել է.
–Որևէ մեկը չի կասկածում ձեր հռետորական, իրավաբանական, իրավական գիտելիքներին և հմտություններին։ Դուք հենց հիմա դա ապացուցում եք ավելորդ անգամ ևս, և եթե նույնիսկ հանձնաժողովը չստեղծվի, հարցերին պատասխանելու ձեր ճարտարախոսությունը և երկարությունը, կարծում եմ, ձեզ գոնե մի քիչ պիտի բավարարի՛։
Եսայանի այս դիտարկմանը հարցի հիմնական զեկուցող Ջհանգիրյանը հակադարձել է.
–Տարբեր մարդիկ տարբեր բաներից են բավարարվում. նախասիրությունների հարց է։ Ես երկար ու բարակ ելույթ ունենալուց բավականություն չեմ ստանում, ուրի՛շ բաներից եմ բավականություն ստանում։

7or.am