Վարդան Խաչատրյան. «Չպետք է թույլ տալ, որ մեր խնդիրները քաղաքական մեծ խաղի մեջ մանրադրամ դառնան»
- Մենք ներքաշված ենք մեծ խաղի մեջ, որի ուրվագծերն արդեն երևում են։ Խոսքը Ռուսաստան-Թուրքիա-Ամերիկա ուրվագծվող մեծ խաղի մասին է։ Պետք է ուշադիր լինել, որովհետև ՀՀ-ի թիկունքում կարող են ձեռք բերվել պայմանավորվածություններ, որոնք խիստ վտանգավոր զարգացումների կարող են հանգեցնել ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման լուծումը,-ղարաբաղյան հակամարտության հարցի միջազգային կարևորության մասին խոսելով՝ ասել է «Ժառանգության» խմբակցության անդամ Վարդան Խաչատրյանը։
Նա նշել է, որ հայ ժողովուրդը ճակատագրական, անցումային փուլում է գտնվում, և չպետք է թույլ տալ, որ մեր խնդիրները քաղաքական մեծ խաղի մեջ մանրադրամ դառնան։ Այն հարցին, թե այդ ուղղությամբ ինչ քայլեր է ձեռնարկում «Ժառանգությունը»՝ մասնավորապես այն հայտարարությունից հետո, թե կուսակցությունն ինքնուրույն քաղաքական կուրս է վերցնելու և կենտրոնաձիգ քաղաքականությամբ է զբաղվելու, Վարդան Խաչատրյանը պատասխանել է, որ իրենց կուսակցության այսօրվա հիմնական գործունեությունը հասարակությանը ոտքի հանելն է։
-Դա մենք սկսում ենք «Ժառանգություն» կուսակցության ստրուկտուրաներն այցելելուց, վիճակը պարզելուց։ Մեր հիմնական գործունեությունը խնդիրն առաջ քաշելն ու դնելն է և կոնկրետ լուծումներ գտնելը։ Խնդրի լուծումը մենք տեսնում ենք ողջ քաղաքական դաշտի ջանքերի կենտրոնացման մեջ։ Հնարավոր է՝ սեպտեմբերից կոնսուլտացիաներ սկսվեն քաղաքական ուժերի հետ և ընդհանրական հայտարարի գան,-հավելել է պատգամավորը։
Թե ո՞ր քաղաքական ուժերի հետ կլինեն խորհրդատվությունները, Վարդան Խաչատրյանը չկոնկրետացրեց՝ նշելով, որ ղարաբաղյան հիմնախնդիրը համազգային հարց է, և իրենք տարբերություն չեն դնելու քաղաքական ուժերի միջև։

7or.am