Լրահոս

11.08.2009 14:46


Հայկ Բաբուխանյան. «Մեթյու Բրայզան պետք է Հայաստանում «persona non-grata» լինի»

Հայկ Բաբուխանյան. «Մեթյու Բրայզան պետք է Հայաստանում «persona non-grata» լինի»

ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ, այժմ արդեն՝ Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Մեթյու Բրայզայի վերջին հայտարարություններին անդրադառնալով՝ «ՍԻՄ» նախագահ Հայկ Բաբուխանյանն ասել է, որ ինքը մոտ մեկ տարի առաջ հայտարարել է, որ Մեթյու Բրայզան պետք է Հայաստանում «persona non-grata» լինի.

-Մարդ, օտարերկրյա դիվանագետ, ով չի հարգում հայ ազգը և իրեն թույլ է տալիս վիրավորանք հայ ազգի, հայկական պետության և իշխանությունների հանդեպ։ Նա պետք է հայտարարվի persona non-grata։ Սա իմ կարծիքն է նրա մասին։

Ինչ վերաբերում է Մադրիդյան սկզբունքներին, ապա, Հ. Բաբուխանյանի կարծիքով, դրանք և մադրիդյան ճանապարհային քարտեզը լրիվ տարբեր բաներ են, և սկզբունքներում շատ կարևոր է, թե ինչը ինչից հետո է արվում.

-Դարտմունտյան խմբի բանակցություններում մենք տվել ենք հետևյալ բանաձևը՝ հավասարազոր զիջումներ. այսինքն, ես քեզ տալիս եմ մի գյուղ, դու ինձ տալիս ես մի գյուղ։ Օրինակ՝ տալ մի քանի գյուղ Աղդամի շրջանում և ստանալ մի քանի գյուղ Մարտունու շրջանում։ Իսկ երբ կսկսի քննարկվել ճանապարհային քարտեզը, ապա գտնում ենք, որ, որպես առաջին քայլ, այնտեղ պետք է ամրագրված լինի Արցախում հանրաքվեի անցկացումը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը