Այսօր ՀՀ ԱԺ–ում քվեարկության է դրվել գազի հարցով հանձնաժողով ստեղծելու քաղաքական մեծամասնության առաջարկը։ Մինչ քվեարկությունը ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն ասել է՝ բուռն քննարկումներից հետո իրենց խմբակցությունը որոշել է, որ այս հարցով 4 ոչիշխանական ուժերի նախաձեռնությունը պսակվել է հաջողությամբ, և իրենք որոշել են մեկ կարևոր վերապահումով՝ դռնփակ նիստերի անցկացման հետ կապված, կողմ քվեարկել։
–Ընդունում ենք, որ ստեղծված է մի գործիք, որը թույլ կտա ուսումնասիրել և պարզել ճշմարտությունը, հետևաբար, քվեարկելու ենք կողմ և մասնակցելու հանձնաժողովի աշխատանքներին,–ասել է Լ. Զուրաբյանը։
Բուռն քննարկումներ են տեղի ունեցել նաև ԲՀԿ–ում։ Այս մասին էլ հայտարարել է այդ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը՝ նշելով.
–ԲՀԿ–ն ակտիվորեն կմասնակցի հանձնաժողովի աշխատանքներին, բայց քանի որ ունենք զգուշավորություն և մտահոգություն՝ ձեր իրական նպատակների հետ կապված, ԲՀԿ–ն կքվեարկի ձեռնպահ։
Նախագիծն ընդունվել է 75 կողմ, 3 դեմ, 30 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ։
«Գազի» ժամանակավոր հանձնաժողովը ստեղծվեց

7or.am