Նինա Մարգարյան. «Հաստատ Շարմազանովի բերանից չէ, որ պետք է նման հայտարարություններ հնչեն»
Երեկ ՀՀ ԱԺ Հայաստան-Հունաստան բարեկամական խմբի անդամների և Հունաստանի Հանրապետության խորհրդարանի նախագահ Վանգելիս Մեյմարակիսի գլխավորած պատվիրակության միջև տեղի ունեցած հանդիպման ժամանակ Էդուարդ Շարմազանովն ամպագոռգոռ հայտարարեց, թե հայերը և հույները ընդհանուր պատմություն և արժեքային համակարգ ունեցող ժողովուրդներ են, և պետք է միասին պայքարեն թուրքական ժխտողականության դեմ: Այո՛, պետք է միասին պայքարել, բայց Շարմազանովը չէ, որ պետք է նման հայտարարություններ անի, քանի որ հենց Շարմազանովի «շեֆ» Սերժ Սարգսյանն է ուրացել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը, երբ տխրահռչակ «ֆուտբոլային» դիվանագիտության ժամանակ համաձայնվեց Ցեղասպանության փաստն ուսումնասիրող պատմական հանձնաժողովի ստեղծմանը՝ դրանով իսկ կասկածի տակ դնելով Ցեղասպանության փաստը: Եվ հետո էլ քաղցր-քաղցր ծափահարում էր, երբ Թուրքիայի ֆուտբոլի հավաքականը մեր դարպասներին գոլ էր խփում: Եվ այս ամենի արդյունքում Միացյալ Նահանգների պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, ի պատասխան այն հարցի, թե ինչո՞ւ ԱՄՆ-ն պաշտոնապես չի ընդունում Ցեղասպանության փաստը, հայտարարել է, թե Հայաստանի և Թուրքիայի միջև բանակցություններ են վարվում, և ԱՄՆ-ն պարզապես չի ուզում խոչընդոտել հարաբերությունների կարգավորման գործընթացին: Էլ չեմ հիշատակում վերջին իրադարձությունները՝ կապված «Արարատցեմենտ»-ի ջրամատակարարման դադարեցման և դեպի Ադրբեջան հոսող ջրի հետ: Այնպես որ, հաստատ Շարմազանովի բերանից չէ, որ պետք է նման հայտարարություններ հնչեն:
Նինա Մարգարյան. «Հաստատ Շարմազանովի բերանից չէ, որ պետք է նման հայտարարություններ հնչեն»
Երեկ ՀՀ ԱԺ Հայաստան-Հունաստան բարեկամական խմբի անդամների և Հունաստանի Հանրապետության խորհրդարանի նախագահ Վանգելիս Մեյմարակիսի գլխավորած պատվիրակության միջև տեղի ունեցած հանդիպման ժամանակ Էդուարդ Շարմազանովն ամպագոռգոռ հայտարարեց, թե հայերը և հույները ընդհանուր պատմություն և արժեքային համակարգ ունեցող ժողովուրդներ են, և պետք է միասին պայքարեն թուրքական ժխտողականության դեմ: Այո՛, պետք է միասին պայքարել, բայց Շարմազանովը չէ, որ պետք է նման հայտարարություններ անի, քանի որ հենց Շարմազանովի «շեֆ» Սերժ Սարգսյանն է ուրացել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը, երբ տխրահռչակ «ֆուտբոլային» դիվանագիտության ժամանակ համաձայնվեց Ցեղասպանության փաստն ուսումնասիրող պատմական հանձնաժողովի ստեղծմանը՝ դրանով իսկ կասկածի տակ դնելով Ցեղասպանության փաստը: Եվ հետո էլ քաղցր-քաղցր ծափահարում էր, երբ Թուրքիայի ֆուտբոլի հավաքականը մեր դարպասներին գոլ էր խփում:
Եվ այս ամենի արդյունքում Միացյալ Նահանգների պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, ի պատասխան այն հարցի, թե ինչո՞ւ ԱՄՆ-ն պաշտոնապես չի ընդունում Ցեղասպանության փաստը, հայտարարել է, թե Հայաստանի և Թուրքիայի միջև բանակցություններ են վարվում, և ԱՄՆ-ն պարզապես չի ուզում խոչընդոտել հարաբերությունների կարգավորման գործընթացին:
Էլ չեմ հիշատակում վերջին իրադարձությունները՝ կապված «Արարատցեմենտ»-ի ջրամատակարարման դադարեցման և դեպի Ադրբեջան հոսող ջրի հետ:
Այնպես որ, հաստատ Շարմազանովի բերանից չէ, որ պետք է նման հայտարարություններ հնչեն: