Վարդան Խաչատրյանը՝ Մեթյու Բրայզայի հայտարարության մասին
-Այսօր մենք ունենք բավականին լուրջ մտահոգություններ՝ կապված Ղարաբաղի շուրջ ծավալված զարգացումների հետ։ Մեզ մտահոգում է այն, որ այդ հայտարարությունը որոշ ուժերի կողմից քաղաքական որոշակի շահեր հետապնդող կողմերի մեկնաբանությամբ ներկայացվում է որպես Սպիտակ տան, այսպես կոչված, ղարաբաղյան կարգավորման մատրիցա,-«Փաստարկ» ակումբում խոսելով ղարաբաղյան հակամարտության և Ծաղկաձորում ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզայի հայտարարության մասին՝ ասել է «Ժառանգություն» խմբակցության անդամ Վարդան Խաչատրյանը։
Նրա կարծիքով Մեթյու Բրայզայի հայտարարությունը սեփական քաղաքական նպատակներին հասնելու նախապատրաստություն էր Ադրբեջանում դեսպան դառնալուց առաջ։ «7օր»-ի այն հարցին, թե ինչով է պայմանավորված ՀՀ իշխանությունների լռությունը, Վարդան Խաչատրյանը պատասխանել է, որ իր համար էլ դա շատ տարօրինակ է։
-Եթե որևէ համաձայություն չկա, եթե ադրբեջանական պաշտոնական լրատվությունն ասում է, որ որևէ կետի շուրջ պայմանավորվածության չենք եկել, ի՞նչն է պատճառը այսպիսի կոշտ, ուղղագիծ հայտարարության, կամ ինչո՞վ է դա հիմնավորված։ Հայկական կողմը ինչի՞ց ելնելով է, այնուամենայնիվ, համարում, որ Մայնդորֆյան հռչակագիրը կարևորագույն դերակատարություն ունի այս կարգավորման գործընթացում, երբ նույն Մայնդորֆյան հռչակագրի ստորագրումից ընդամենը երեք օր հետո այն հերքվել է Ալիևի կողմից։ Երբ մի կողմն ընդհանրապես որևէ պայմանավորվածություն չի պահում, մյուս կողմի պահելը միջազգային հանրության համար ևս թուլության նշան է։ Միայն այն կողմը ձայն չի հանում, որն այլ ելք չունի։ Իմ համար այս լռությունը շատ զարմանալի է,-նշել է պատգամավորը։

7or.am