Լրահոս

26.02.2014 10:32


ԱՄՆ փոխնախագահը և ԵԱՀԿ նախագահը քննարկել են Ուկրաինային օգնություն տրամադրելու հարցերը

ԱՄՆ փոխնախագահը և ԵԱՀԿ նախագահը քննարկել են Ուկրաինային օգնություն տրամադրելու հարցերը

Ուկրաինային օգնություն տրամադրելու հարցերը նախօրեին քննարկել են ԱՄՆ փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը և ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեյցարիայի նախագահ Դիդիե Բուրքխալթերը Վաշինգտոնում կայացած հանդիպման ժամանակ։ Այս մասին տեղեկացնում է Սպիտակ տան մամուլի ծառայությունը։ Նշվում է, որ Բայդենը և Բուրքխալթերը դիտարկել են «անհանգստություն առաջացնող տարածաշրջանային երկկողմանի հարցերը»։ Նրանք նաև քննարկել են Ուկրաինայում առկա իրավիճակը, ինչպես նաև այն հարցը, թե ինչպիսի օգնություն ԱՄՆ–ը և ԵԱՀԿ–ն կարող են տրամադրել հանրապետությանը, որպեսզի այն վերադառնա խաղաղության և կայունության, արդարադատություն ապահովել և ամրապնդել ժողովրդավարական կառույցները։ Բայդենը բարձր է գնահատել «ամուր և կարևոր համագործակցությունը» Վաշինգտոնի և Բեռնի միջև, ինչպես նաև շնորհակալություն է հայտնել, որ Շվեյցարիան Իրանում ներկայացնում է դիվանագիտական շահերը։ Այս մասին տեղեկացնում է «ԻՏԱՌ–ՏԱՍՍ» – ը։

Այս խորագրի վերջին նյութերը