Լրահոս

11.08.2009 13:49


Հայկ Բաբուխանյան. «Նախագահը կադրային դաշտում լուրջ փոփոխություններ է իրականացնելու»

Հայկ Բաբուխանյան. «Նախագահը կադրային դաշտում  լուրջ փոփոխություններ է իրականացնելու»

«ՍԻՄ» կուսակցության նախագահ Հայկ Բաբուխանյանը 4 առանցքային զուգահեռաբար ընթացող գործընթաց է տեսնում.

-Հայ-թուրքական գործընթացը, Ղարաբաղի շուրջ գործընթացը, ներքին լարումները և տնտեսական իրավիճակը։ Այս 4 գործընթացներն են այսօր առանցքային։ Աշնանը մեզ սպասվում են լարումներ, որոնք ես կապում եմ Ղարաբաղի և Թուրքիայի հարցում արտաքին ճնշումների ուժեղացման հետ,- «Դուպլեքս» ակումբում ասել է Հայկ Բաբուխանյանը։

Նա նշել է նաև, որ կառավարությունը, որը 16,3% տնտեսական անկում է թույլ տվել, և որը պատրաստվում է տարին փակել 12% անկումով, ապաշնորհ կառավարություն է, և այդ կառավարության գործունեության արդյունքում նույնպես երկրում ներքին անկայունություն է ստեղծվում։

Նրա կարծիքով սեպտեմբերին նախագահը կադրային դաշտում  լուրջ փոփոխություններ է իրականացնելու.

-Հայաստանում օրենքի դիկտատուրա է պետք, և ես կոչ եմ անում նախագահին այդ օրենքի դիկտատուրայով առաջ շարժվել։ Հասկանալի է, որ կլինեն արևմտյան տարբեր տեսակի ոռնոցներ և այդ ոռնոցներին ձայնակցողներ, թե Հայաստանում ժողովրդավարությունը ճնշվեց, սակայն դրանց ձայնը կտրել է պետք։ Կո՛չ եմ անում տուրք չտալ այդ ոռնոցներին և գնալ հայկական շահի ամրապնդմանը, հասարակության միաձուլմանը, որովհետև մեզ աշնանը սպասվում են ճնշումներ արտաքին քաղաքականության մեջ. տարածաշրջանը վերաբաշխվում է։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը