Աշխարհ

26.02.2014 09:50


Ղրիմի Գերագույն խորհրդի շենքի վրա տեղադրվել է Ռուսաստանի դրոշը

Ղրիմի Գերագույն խորհրդի շենքի վրա  տեղադրվել է Ռուսաստանի դրոշը

Gazeta.ru–ի փոխանցմամբ՝ երեկ երեկոյան Ղրիմի բնակիչները բողոքի ցույց են կազմակերպել՝ ընդդեմ Ուկրաինայի նոր իշխանությունների։ Բողոքի գործողության մասնակիցները Ղրիմի Գերագույն խորհրդի շենքի վրա ՌԴ դրոշն են տեղադրել:

Աղբյուրի փոխանցմամբ՝ փետրվարի 28-ին Ռուսաստանի Դաշնային խորհրդի պատվիրակությունը կայցելի Ղրիմ:

Իր հերթին Ղրիմում գտնվող ՌԴ Պետդումայի ԱՊՀ, եվրասիական ինտեգրման և համերկրացիների հետ կապերի հարցերով հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկին հայտնել է, որ եթե իրենց համերկրացիների նկատմամբ ուժային քայլեր կիրառվեն, իրենք կանցնեն համապատասխան պաշտպանական գործողությունների։

Այս խորագրի վերջին նյութերը