Գրեթե ամենուր դիլետանտ-քաղքենիներ են, ովքեր անցել են գործի գլուխ: Ժամանակ է պետք ճանաչելու համար մասնագետի քղամիդ հագած դիլետանտներին, ովքեր հեշտությամբ միջավայր են ստեղծում, եւ պրոֆեսիոնալները նման միջավայրում երեւում են պեդանտներ եւ պահպանողականներ:
Դիլետանտի տնավարությունը քանդում եւ քայքայում է ամեն ինչ ե՛ւ արվեստում, ե՛ւ գիտության մեջ: Այդպես է ամենուրեք...
Եթե այդպես չլիներ, ապա ԳՐԻԳՈՐ ԳՈՒՐԶԱԴՅԱՆԻ նման առեղծված-գիտության հսկայի մահվան կապակցությամբ ստեղծված կառավարական հանձնաժողովը չէր ղեկավարի ինչ-որ հյուլե աշոտյան:
Սա կատարյալ ծաղր է հզոր գիտնականի նույնքան հզոր վախճանի հանդեպ: Նույնպիսի ծաղր է Մեծ Գիտնականի հիշատակի առջեւ եւ այն, որ նա տեղ չունի Կոմիտասի անվան Պանթեոնում, ուր նրա համեմատությամբ ամենայն ոչնչություն չինովնիկներ են թաղված...
Միշտ էլ ասել եմ՝ սա աչքաչափով երկիր է
Միշտ էլ ասել եմ՝ սա աչքաչափով երկիր է:

Կիմա Եղիազարյան