«ԻՏԱՌ–ՏԱՍՍ»–ի փոխանցմամբ՝ ԵՄ արտաքին գործերով և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը Կիևում բանակցություններ է ունեցել Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյի հետ։ Էշթոնն իր այցը սկսել է Կիևում զոհվածների հիշատակը հարգելուց։ Առաջին բանակցությունը նա ունեցել է Ուկրաինայի Գերագույն ռադայի նախագահ Ալեքսանդր Տուրչինովի հետ, որը ժամանակավորապես կատարում է նաև երկրի ղեկավարի պարտականությունները։ Նա հանդիպումներ է ունեցել Ուկրաինայի ֆինանսների նախարարի պարտականությունները կատարող Յուրի Կոլոբովիմի, Պյոտր Պորոշենկոի հետ, «Ռեգիոնների կուսակցության» ղեկավար Ալեքսանդր Եֆրեմովի, «ՈՒԴԱՌ» կուսակցության առաջնորդ Վիտալի Կլիչկոյի, Օլեգ Տյագնիբոկոյի, ինչպես նաև «Բատկիվշինա» խմբակցության նախագահ Արսենի Յացենյուկի հետ։ Բանակցությունների գլխավոր թեման Ուկրաինային միջազգային ֆինանսական օգնության հնարավորությունները քննարկելն էր։
Չնայած Էշթոնը փետրվարի 25-ին այցով պետք է գտնվեր Հարավային Կորեայում, շարունակում է գտնվել Կիևում։
Քեթրին Էշթոնը բանակցել է Յուլյա Տիմոշենկոյի հետ