Գագաթնաժողովներն այս օրերին հաջորդում են իրար: Մեծ 20-ի սեուլյան գագաթնաժողովից և Պորտուգալիայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից հետո, Ղազախստանի նորակառույց մայրաքաղաք Աստանայում 10 տարվա ընթացքում առաջին անգամ գագաթնաժողով կգումարի Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպությունը:
Սա ԵԱՀԿ-ի հետսառըպատերազմյան ընդամենը չորրորդ գագաթնաժողովն է: Առաջինը տեղի ունեցավ 1996 թ. Բուդապեշտում, երբ խորհրդաժողովը նոր քաղաքական իրավիճակում վերափոխվեց կազմակերպության: Եվս երկու գագաթնաժողովներ կայացան 1996 թ. Լիսաբոնում և 1999-ին' Ստամբուլում:
Բնավ պատահական չէ, որ գագաթնաժողովների միջև տասնամյա ընդմիջումը համընկավ աշխարհում Ռուսաստանի դիրքերի վերանվաճման հետ, որոնք թուլացել էին Խորհրդային Միության փլուզմանը հաջորդած տարիներին: Ռուսաստանի «վերածնունդի» արդյունքում հետխորհրդային պետությունները և հին Եվրոպան ներառող միակ համա-եվրոպական և տրանսատլանտյան կազմակերպության' ԵԱՀԿ-ի ներսում ծագեցին մի շարք տարաձայնություններ:
Ընտրական գործընթացների մոնիտորինգից մինչև Եվրոպայում սովորական սպառազինությունների պայմանագիրը' ամենատարբեր խնդիրների շուրջ ԵԱՀԿ անդամ 56 պետությունների միջև չկա ընդհանուր համաձայնության դաշտ: Ավելին, Ռուսաստանի և մյուսների միջև լուրջ հակադրություններ կան շատ խնդիրների, այդ թվում' նոր, այլընտրանքային անվտանգության համակարգի շուրջ, որը Ռուսաստանի նախագահ Մեդվեդևի պատկերացմամբ կարող է գործել ԵԱՀԿ հովանու ներքո:
Ունենալով մի շարք անհամաձայնություններ և փոխարենը ոչ մի նշանակալի համաձայնագիր, որ պատրաստ լինի ստորագրության Աստանայում, սա նման է գագաթնաժողովի' հանուն գագաթնաժողովի: Չունենալով նախապես ծրագրված ձեռքբերումներ՝ պատվիրակությունները և նրանց ղեկավարները սկսելու են փնտրել որևէ ձեռքբերման հնարավորություն, աշխարհին ներկայացնելու համար ԵԱՀԿ-ի ամենատարբեր' մարդկային, տնտեսական կամ անվտանգության չափումներում:
Այդ փնտրտուքը կարող է ուշադրությունն ուղղել ԵԱՀԿ տարածքում միակ հակամարտությանը' Ղարաբաղին, որտեղ ԵԱՀԿ-ն ուղղակի դերակատարում ունի:
Ի տարբերություն ռուս-վրացական պատերազմի, վստահաբար կարելի է ասել, որ բախման դեպքում կողմերի հնարավորություններն այնքան անհավասար չեն, որ նույնքան մեծ միջազգային ուշադրության արժանանան: Բայց, հաշվի առնելով Հայաստանի դաշնակցային հարաբերությունները Ռուսաստանի, և Ադրբեջանի սերտ կապերը Թուրքիայի հետ' Ղարաբաղի շուրջ զինված գործողությունների վերսկսումը կարող է վերածվել տարածաշրջանային հակամարտության:
Հավանաբար այդ պատճառով է խոսվում Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահների, ԱՄՆ պետքարտուղարի և Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների միջև Աստանայում կայանալիք հանդիպման մասին: Նման հեռանկարը պարունակում է թե՛ մեծ հնարավորություն, թե՛ մեծ ռիսկեր:
20 տարվա ընթացքում նման հանդիպում չի կայացել, և դրա համար լուրջ պատճառներ կային: Նախագահների հանդիպումն, ի վերջո, բարձրագույն բանակցային մակարդակն է, և այն պետք է հանգեցնի իրական, շոշափելի առաջընթացի: Այլապես տպավորություն կստեղծվի, որ ոչ մի բանակցություն չի կարող լուծել Կովկասի խնդիրը, և այդպիսով մեծապես կնվազի ռազմական լուծման փնտրտուքից զերծ պահող գործոնների դերը:
Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման համար երկու զուգահեռ քայլ է անհրաժեշտ. ռազմական հակամարտության վերսկսման բացառման երաշխիք և հստակ, երկու կողմերի համար պարտադիր ծրագիր' վերջնական կարգավորման համար: Նման արդյունքի հավաստիքի բացակայության պայմաններում նախագահների մակարդակով հանդիպում կազմակերպելն անիմաստ է:
Սա հատկապես կարևոր է ստեղծված իրավիճակում, երբ զինված բախման վերսկսման մյուս զսպող գործոնը' երկու կողմերի միջև ռազմական հավասարակշռությունը, նույնպես թուլանում է: Այս տարի Ադրբեջանի ռազմական բյուջեն գերազանցում է Հայաստանի և Ղարաբաղի ընդհանուր բյուջեի ծախսային մասը: Այս հանգամանքը, ինչպես նաև օրական ավելի քան 30 միջադեպերը շփման գծում, խաղաղության հույսեր չեն ներշնչում' հատկապես հաշվի առնելով որևէ փաստաթղթի շուրջ որևէ համաձայնության ակնարկի իսկ բացակայությունը:
Աստանայում կողմերի համար ընդունելի ծրագիր կարող է ծնվել այն դեպքում, եթե այդ ծրագիրը կառուցվի այն գաղափարի վրա, որը նախկինում փակուղի մտած բանակցությունները տեղից շարժելու հնարավորություն ստեղծեց: Խոսքը հանրաքվեի գաղափարի մասին է, որի միջոցով Ղարաբաղի ժողովուրդը կորոշի սեփական երկրի վերջնական կարգավիճակը: Այս հանգամանքներում հանրաքվեի առավելությունն այն է, որ ընդունում է, որ հակամարտության հիմքում կա երկու հիմնարար սկզբունք' ժողովուրդների ինքնորոշումը և տարածքային ամբողջականությունը:
Սակայն, մինչ այժմ չկա համաձայնություն հանրաքվեի ժամկետի վերաբերյալ: Այդ խնդիրը շարունակում է մնալ հակամարտող կողմերի միջև մնացած խնդիրների լուծման հիմնական խոչընդոտը:
Ընդամենը երկու ամսից Հարավային Սուդանում կկայանա անկախության հանրաքվե, որի անցկացման շուրջ համաձայնություն ձեռք բերվեց 2005-ին: Մոտ երկու տարի առաջ Կոսովոն քվեարկեց անկախության օգտին: Եթե Աստանայում բարձր մակարդակի հանդիպման արդյունքում ամրապնդվի հանրաքվեի գաղափարը և առաջարկվի երկու կողմերի համար ընդունելի ժամկետ, սա կարելի է համարել զգալի ձեռքբերում: Այդ դեպքում գագաթնաժողովը կարելի է համարել հաջողված, ԵԱՀԿ-ն նույնպես հաջողություն կարձանագրի, և Ղարաբաղը հակամարտության հոմանիշից կվերածվի խաղաղության հոմանիշի:
Կովկասի հրամայականը

Վարդան Օսկանյան