Լրահոս

25.02.2014 15:08


Վարչապետի, նրա եղբոր մասնակցության և այլ հարցերը «Նաիրիտի» խնդրով հանձնաժողովի քննարկման առարկա

Վարչապետի, նրա եղբոր մասնակցության և այլ հարցերը «Նաիրիտի» խնդրով հանձնաժողովի քննարկման առարկա

ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցությունն արտահերթ կարգով խորհրդարանի քննարկմանն է ներկայացրել «Նաիրիտ գործարան» ՓԲԸ–ի մասնավորեցման, ստանձնած վարկային պարտավորությունների և անհրաժեշտ ծավալով տնտեսական գործունեություն չիրականացնելու պատճառներն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու հարցը։

–Կանխամտածված իրականացվում է «Նաիրիտի» սնանկացում, ինչը նշանակում է, որ գործարանն այլևս վերագործարկվել չի կարող։ Այսինքն, «Նաիրիտը» փրկվելու որևէ շանս չունի։ Մենք ձեզ հետ պարտավոր ենք միջամտել և թույլ չտալ դա,–իր ելույթում ասել է հիմնական զեկուցող, ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը։

Նա հավելել է, որ կառավարությունը «Նաիրիտի» հարցով անգործություն է ցուցաբերել, և, արդյունքում, պատճառված վնասը տարբեր գնահատականներով 200-400մլն դոլար է կազմում.

–Այս սնանկացումը կազմակերպված գործընթաց է, որում ներգրավված են թե՛ կառավարությունը, թե՛ մրցակից ընկերությունները։

Ի թիվս այլ հարցերի՝ ստեղծվելիք հանձնաժողովը պետք է քննարկի նաև, թե «Նաիրիտի» սնանկացման հարցում ի՞նչ մասնակցություն է ունեցել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի եղբայրը, ով այդ գործարանում զբաղեցնում էր գլխավոր տնօրենի տեղակալի պաշտոնը։ Ուսումնասիրվելու են նաև բոլոր հրապարակումները, այդ թվում և Եվրոպայի հայկական միությունների ֆորումի ու ՀՌԱԿ նախկին ատենապետ Հարություն Առաքելյանի ներկայացրած փաստերը, որոնք առնչվում են հենց վարչապետ Տիգրան Սարգսյանի մեղսակցությանը։

Ի դեպ, հանձնաժողով ստեղծելուն ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը բացասական եզրակացություն է տվել։

–Այս պարագայում ստեղծել քաղաքական շահարկումների դաշտ, երբ որ գնում են բանակցություններ, մենք նպատակահարմար չենք համարում,–այսօր հայտարարել է հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը։

Նշենք, որ այս հարցի քննարկմանը զուգահեռ՝ խորհրդարանի շենքի մոտ բողոքի գործողություն են իրականացնում «Նաիրիտի» աշխատակիցները։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը