ԱԺ նախագահը՝ Ուկրաինայի դեպքերի մասին. «Պետք է լավ գործեր սկսենք անել մեր ժողովրդի համար»
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը շատ վա՛տ է գնահատում Ուկրաինայում տեղի ունեցած վերջին իրադարձությունները։
–Յուրաքանչյուր նման իրադարձություն վատ եմ գնահատում, որովհետև կան մարդկային զոհեր։ Դրանից վատ բան կա՞ որևէ մի երկրի և ժողովրդի համար,–խորհրդարանում լրագրողներին ասել է նա։
«7օր»–ի հարցին՝ 2008թ. մարտի 1–ի իրադարձությունների և հայաստանյան ներկայիս իրավիճակի հետ նմանություններ չի՞ տեսնում, նա պատասխանել է.
–Դա վատ բան է. ես չեմ ցանկանում համադրել միմյանց հետ։ Յուրաքանչյուր նման դեպք դժբախտություն եմ համարում տվյալ երկրի և ժողովրդի համար։ Եվ, ամեն դեպքում, մենք պետք է լավ բաներ մտածենք, լավ գործեր սկսենք անել մեր ժողովրդի համար։
Այլ հարցերի Հ. Աբրահամյանը հրաժարվել է պատասխանել։

7or.am