Կարծիք

25.02.2014 12:19


Իշխանությունն այսօր թույլ է, նման թույլ իշխանություն Հայաստանում դեռևս չի եղել

Իշխանությունն այսօր թույլ է, նման թույլ իշխանություն Հայաստանում դեռևս չի եղել

Հետաքրքիր է՝ Գալուստ Սահակյանը որ խոսում է «ուժեղ» իշխանության մասին, սնայպերներով ցուցարարների վրա կրակելու պատասխանատվությունն իր վրա կվերցնի՞: Ինձ թվում է՝ չի վերցնի, ու ինձ թվում է, որ այսօրվա իշխանության մեջ նման մարդ չկա:
Իշխանությունն այսօր թույլ է, նման թույլ իշխանություն Հայաստանում դեռևս չի եղել: Թուլության նշաններից մեկը նաև այն է, որ նույն իշխանության բուրգի մեջ չի գտնվի մի մարդ, ով վստահ լինի այս ռեժիմը կենսունակությանը: Պարզ է, որ ոչ ոք իր վրա նման պատասխանատվություն չի վերցնի: Ի տարբերություն Հայաստանի՝ Ուկրաինայում նման մարդիկ գտնվեցին, բայց տեսնում ենք, թե ինչպես է դասավորվում նրանց ճակատագիրը: Գալուստ Սահակյանն էլ է տեսնում, սակայն հույս ունի, որ, այնուամենայնիվ, նման մարդ կգտնվի, ու դա ինքը չի լինելու: Կրակողներ, իհարկե, կգտնվեն, սակայն, կրկնում եմ, կրակողների պատասխանատվությունը վերցնողի մասին է խոսքը:

Ստեփան Դանիելյան

Այս խորագրի վերջին նյութերը