Քաղաքական

25.02.2014 12:12


Գուրգեն Եղիազարյան. «Պետք է խնդրենք Սերժ Ազատիչին, որ գնա գրի՝ «ոչինչ չստացվեց»»

Գուրգեն Եղիազարյան. «Պետք է խնդրենք Սերժ Ազատիչին, որ գնա գրի՝ «ոչինչ չստացվեց»»

Այսօրվա ասուլիսին Ազգային անվտանգության ծառայության պետի նախկին տեղակալ Գուրգեն Եղիազարյանն անդրադարձել է ԱԱԾ մի խումբ աշխատակիցների տարածած հայտարարությանը, թե ինքը պաշտոնավարման տարիներին բազմաթիվ մարդկանց է կտտանքների ենթարկել։

«Բացարձակ սուտ է։ Սա խայտառակություն է, շուկայական խոսակցություն: Մենք ապրում ենք բռնապետությունում: Նախկինում մարդկանց շառով էին տալիս բոլշևիկները: Հիմա էլ մի խումբ բոլշևիկներ պահպանվել են: Այսօրվա ծառայության պետն այն ժամանակ իմ ենթական էր: Ո՞ւր էր նա նայում, եթե ես մարդկանց կտտանքի էի ենթարկում: Ես սպասում եմ, որ այդ մարդկանցից գոնե մեկի անունը տան: Եվ այս ամենը նրա համար, որ ասել եմ, թե Հայաստանն արձակուրդի վայր է «Գորշ գայլերի» անդամների համար»,- հայտնել է Գ. Եղիազարյանը:
Ինչ վերաբերում է քաղաքական զարգացումներին, Եղիազարյանը հռետորական հարցադրում արեց. «Միգուցե երկիրը ոչնչացնելու և հայաթափելու ծրագի՞ր է իրականացվում: Աշխատատեղեր չեն ստեղծվում, աշխատատեղերը փակվում են: Միգուցե Սերժ Սարգսյանին պե՞տք է խնդրել նոր ընտրություններ կազմակերպել՝ առանց պրեսկոտների: Աստված չանի, որ Հայաստանում Մայդան լինի: Ուկրաինան մեծ երկիր է, դիմացավ, մենք չենք դիմանա: Պետք է խնդրենք Սերժ Ազատիչին, որ գնա գրի՝ «ոչինչ չստացվեց»»,- ասել է Գ. Եղիազարյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը