Աշխարհ

25.02.2014 11:43


ՌԴ–ն սկսում է Ղրիմի բնակիչներին պարզեցված ընթացակարգով ռուսական անձնագրեր տրամադրել

ՌԴ–ն սկսում է Ղրիմի բնակիչներին պարզեցված ընթացակարգով ռուսական անձնագրեր տրամադրել

Ղրիմցի լրագրող Օլեգ Կրյուչկովը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է, որ երեկ երեկոյան Ղրիմ է ժամանել Ռուսաստանի Պետդումայի չորս պատգամավոր՝ ԱՊՀ հարցերով կոմիտեի նախագահ Լեոնիդ Սլուցկիի գլխավորությամբ: Նրանք հայտարարել են, որ Ռուսաստանը սկսում է Ղրիմի բնակիչներին պարզեցված ընթացակարգով ռուսական անձնագրեր տրամադրել։ Ղրիմ ժամանած ռուսական պատվիրակությունն Ուկրաինայից պահանջել է կատարել փետրվարի 21-ին Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի և ընդդմիության միջև ձեռք բերված համաձայնության կետերը։

Ռուսաստանի պատգամավորները մտադիր են նաև մի շարք հանդիպումներ անցկացնել Ղրիմի իշխանությունների հետ՝ քննարկելու թերակղզում տիրող քաղաքական իրավիճակը։ Այս մասին հայտնում է grani.ru-ն։

Այս խորագրի վերջին նյութերը