Աշխարհ

25.02.2014 10:52


Հարավային Կորեայի նախագահը հայտարարել է Հյուսիսային Կորեայի հետ միավորվելու հանձնաժողովի ստեղծման մասին

Հարավային Կորեայի նախագահը հայտարարել է Հյուսիսային Կորեայի հետ միավորվելու հանձնաժողովի ստեղծման մասին

Հարավային Կորեայի նախագահ Պակ Կին Խեն հայտարարել է, որ մոտ ապագայում կստեղծվի Հյուսիսային Կորեայի հետ միավորման հանձնաժողով։

«Այն կլինի նախագահական վերահսկողության տակ և կզբաղվի միավորմանն ուղղված համակարգային մոտեցումների մշակմամբ»,–«ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ի փոխանցմամբ՝ ասել է Պակ Կին Խեն։ Ըստ նրա՝ նոր հանձնաժողովում կընդգրկվեն արտաքին քաղաքականության, տնտեսագիտության, ազգային անվտանգության և այլ ոլորտների առաջատար փորձագետներ։ Հարավային Կորեայի նախագահը նաև ընդգծել է, որ հանձնաժողովի հիմնական խնդիրը լինելու է «Կորեական թերակղզու միավորման ճանապարհային քարտեզի մշակումը»։

Այս խորագրի վերջին նյութերը