Աշխարհ

25.02.2014 09:40


Պուտինը Ֆրանսիայի, Բելառուսի և Ղազախստանի նախագահների հետ քննարկել է Ուկրաինայում ստեղծված իրավիճակը

Պուտինը Ֆրանսիայի, Բելառուսի և Ղազախստանի նախագահների հետ քննարկել է Ուկրաինայում ստեղծված իրավիճակը

kommersant.ru-ի փոխանցմամբ՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների շուրջ հեռախոսազրույցներ է ունեցել Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի և Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հետ։

«Ֆրանսիական կողմի նախաձեռնությամբ կայացել է Ռուսաստանի Դաշնության և Ֆրանսիայի նախագահների հեռախոսազրույցը։ Կողմերը քննարկել են Ուկրաինայում վերջին զարգացումները»,- նշվում է Կրեմլի պաշտոնական կայքում։

Բելառուսի և Ղազախստանի նախագահների հետ հեռախոսազրույցներում ևս Պուտինն անդրադարձել է Ուկրաինայում ստեղծված իրավիճակին։

Այս խորագրի վերջին նյութերը